Ֆեյսբուք 

Արթուր Բաղդասարյանն «աղբամանում» ակտիվանում է

analitik.am

Դեռ 1990-ական թվականներին հեռանկարային թվացող, արդեն նախկին երիտասարդ, Արթուր Բաղդասարյանն իր կյանքում բազմաթիվ լուրջ փորձություններ է տեսել: Լևոն Տեր-Պետրոսյանի մասին երկրպագական գիրք գրելուց մինչև նրա թիվ մեկ թշնամի դառնալը, անվտանգության խորհրդի պատասխանատուից մինչև բրիտանական դիվանագետի ագենտուրա լինելուց (ականջդ կանչի Քոչարյան):

Սակայն իրականում վերջինս մշտապես մեկ մարտահրավեր է ունեցել՝ մնալ քաղաքական գործի՞չ, թե՞ դառնալ բիզնեսմեն. նա գնաց երկրորդ ճանապարհով, այդ ճանապարհին դավաճանելով բոլոր նրանց ում հնարավոր էր:

Վերջին շրջանում, հաշվի առնելով, որ իր նախկին բիզնեսի՝ ՕԵԿ-ի բրենդը լրիվ զրոյացել է, Բաղդասարյանը փորձում է փոխել բիզնեսի բրենդը՝ ստեղծելով նոր հասարակական-քաղաքական միավորում՝ «Հայկական վերածնունդ» անվանմամբ:

Արթուր Բաղդասարյանը պետք է լավ հասկանա, որ աղբամանում որքան էլ ակտիվություն անի, դա մնալու աղբի սահմաններում, իսկ ժողովրդի հիշողությունը միայն իրեն է թվում, որ կարճ է:

Նույն շարքից