Ֆեյսբուք 

Ակտիվանում են «հաստիքային» պայքարողները

analitik.am

Ոսկու շուկայի ժողովուրդն ասում են, որ կմիանանք Բաղրամյանի ակցիային, բայց սպասեք տեսնենք ամսի 15-ին «Արտոնագրային վճարների մասին» օրենքում իշխնությունները փոփոխություն անելու են թե չէ, եթե չարեցին հաստատ կմիանանք:

Փաստորեն հայ ազգը անպայման պետք ա մի բան իր մաշկի վրա զգա նոր հասկանա, որ կողքի պայքարողի կողքին կարելի է կանգնել:
Էտ ձեր միանալով ու՞մ եք շանտաժ անում, իշխանությունների՞ն: Բա արդեն մի քանի օր է 15000 մարդ ձեր հոսանքների համար է պայքարում առանց ինչոր մեկին «ադալժենյա», կամ շանտաժ անելու

Բացի դա, վաղը մյուս օրը, եթե դուք դուրս գաք փողոց ու կոչ անեք բոլորին մինալ ձեր բողոքի ցույցերին, չզարմանաք, եթե մի խումբա մարդիկ կանգնեն ասեն, «եթե իմ ԺԵԿ-ի 3-րդ ձևը մի ժամից չտվեցեցին, ես էտ ժամանակ կարողա միանամ ցուցարարներին»:

Հ.Գ Անկեղծ ասած նման որակի «հաստիքային» պայքարողներ Բաղրամյանի ցուցարարներին պետք չեն:
Մի օր էլ ոսկու շուկայի պլակատներով, Արտոնագրային վճարների մասին ցուցատախտակներով կգան, իխանություններն էլ կասեն , «վայ վայ սադրիչներրը, արագ ջրցանվեք այստեղից» և վերջ:

Նույն շարքից