Մամուլի տեսություն 

Շինարարական աշխատանքների պատրվակով ուշացնում են ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների աշխատավարձը. «ՉԻ»

««ՉԻ» տնղեկություններով՝ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, վերջին շրջանում սկսել է ավելի ընդլայնել իր բիզնես գործունեությունը: Նա Արշակունյաց պողոտայում նոր ՍԱՍ սուպերմարկետների ցանց է կառուցում, և արդնն տևական ժամանակ է շինարարական աշխատանքներ են ընթանում: Ծրագրի համաձայն, մինչև աշուն նոր սուպերմարկետրը կսկսի աշխատանքները:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԱՍ ընկերությունը շինարարական աշխատանքները պատճառաբանելով, ամիսներով ուշացնում է մյուս սուպերմարկետների աշխատակիցների աշխատավարձերը: «ՉԻ»-ն փորձեց լուրի իսկությունր ճշտել «ՍԱՍ գրուպից»: Այնտեղից մեզ ասացին, որ չեն կարող հարցին պատասխանել, քանի որ տեղյակ չեն: «Այդ մասին ոչ մի կամենտարիա անել չեմ կարող», հայտարարեց ՍԱՍ ընկերության լրատվության պատասխանատուն»,– գրում է թերթը:

Նույն շարքից