Մամուլի տեսություն 

Բացեք համացանցն ու տեսեք սեռաբջիջների վերաբերյալ Թևան Պողոսյանի առաջարկը քանի երկրում է կիրառվում. «Առավոտ»

analitik.am

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ինձ հարցնում էին և հիմա էլ հարցնում են՝ ճի՞շտ է, որ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ  նախագահները  հանձնում են Ղարաբաղը  թուրքերին:  Բայց եթե ասես,  որ դա սուտ է, նրանք կսկսեն վիճել՝ «Ո՞նց դու ուրեմն, բան չես հասկանում, էն  օրը  Հերմինե Նաղդալյանն ասել է»: Եվ ես «գիտակ մարդուց» դառնում են «տգետ», որին զրուցակիցներս պետք է հավելյալ տեղեկատովություն հաղորդեն:

Բայց 20 կամ 10 տարի առաջ  չկար ֆեյսբուք, չկային այս քանակության կայքեր, ինչպես նաև մամուլի ակումբներ, որոնք ամեն օր կարիք ունեն «սփիքերների», սիկ մեր ոչ մեծ հանրապետությունում դժվար է ամեն օր գտնել  այս կամ այն ոլորտների ոչ միայն մասնագետների, այլև քիչ թե շատ տեղեկացված մարդկանց:  Դրա համար էլ նույն մարդը կարող է խոսել  թե Ղարաբաղյան հիմնահարցի, թե փոքր ՀԷԿ-երի, թե արագաչափերի և թե սեռաբջիջների մասին:  Ոչ ոք, նույնիսկ  Վերածննդի  տիտանները, ի վիճակի չեն այդ բոլոր ոլորտներից  միաժամանակ  ունենալ հանրության  ուշադրությանն արժանի  մտքեր կամ դատողություններ:  Այդ առիթով փոքրիկ խորհուրդ տամ  երիտասարդ գործընկերներիս՝ եթե մարդը գալիս է ասուլիս, ասենք,  «Ոսկե ծիրան» փառատոնի թեմայով, նրան էլեկտրաէներգիայի  սակագնի մասին մի հարցրեք:

Ի դեպ սեռաբջիջների վերաբերյալ  Թևան Պողոսյանի  նախաձեռնության մասին: Այո մենք հնարավորություն չունենք  այդ թեմայի մեջ մասնագիտորեն խորանալու: Բայց ցանկալի է բացենք  համացանցը, փնտրենք այդ բառը, տեսնենք՝ քանի երկրում է այդ պրակտիկան կիրառվում, հետո միայն  էմոցիոնալ մեկնաբանություններ անենք:  Համացանցը հո միայն ֆեյսբուքում հիմարություններ կարդալու համար չի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից