Չեք պատկերացնի, թե ինչքան եմ ծիծաղել էս տեսանյութը նայելիս։ Ոնց որ Կարգին Հաղորդման էն սերիան լիներ, որտեղ ռեժիսորը բեմի ճիճու ու կուլիսի փոշի էր անվանում ապաշնորհ դերասանին։ Հիմա էս Սանասարյան Դավիթինն ու էն կողքի «ՀՀ քաղաքացունն ա»։
Ուրեմն ի սկզբանե բավականին զավեշտալի էր հետևել Սանասարյանի հիացական գրառումներին։ Թե բա «Հաղթանակած իմ ժողովուրդ, ոտքներդ կախ գցեք՝ հասնում եմ», «Իմ ազատնե՜ր, ձեր ցավը տանեմ, գամ ձեր հետ կոֆե խմեմ», և այլն, և այլն։ Մարդու մոտ տպավորություն էր, որ որ թե ինչ որ մանր կուսակցական մեկն ա, ով սկի հանրահավաքների ժամանակ չէր կարողանում ելույթ ունենար, այլ առնվազն Չէ Գևարայի մասշտաբների մեկն ա։
Այն էլ, հարցազրույցում տեսնում ենք, որ ոնց անկապ հռետոր ու դեմագոգ կար, էնպես էլ մնացել ա։ Մենակ այն է փոխվել, որ հիմա ինչ որ անընդհատ ուզում ա ԼՏՊ-ի ժեստիկուլյացիայով խոսալ, բայց դե ահավոր կողծ ա ստացվում դա, առավել ևս, որ ոչ ինտոնացիաներն ա կառավարում, ոչ խոսքի կառուցվածքը, դե իսկ գրագիտության առումով, ինչպե՞ս ասեմ... հիմաա հասկանալի ա, թե ինչի էր ժամանակին Ֆեյսբուքում «Ալաշկերտցի» բառն էլ ավելացրել անվան կողքին։ Աչքիս էդ կողմերի գյուղերից ա։ Դավիթ ջան, մի 15 անգամ կրկնեցիր նույն սխալները, որոնք ականջ էին ծակում, դրա համար հուշենք այն, ինչ քեզ հավանաբար թրեյնինգներիդ ժամանակ չեն հուշել. կոնսԵՍուս չի, այլ կաոնսԵՆՍուս ա, կլՈնադա չի, այլ կլՈՈւնադա ա...
Շարունակեմ սխալներ ուղղումը։ Ուրեմն ահավոր տգեղ ա, երբ դեռ երեկ «ազատների» ցավն էիր տանում, իսկ էսօր իրենց մասին խոսում ես այնպես ասես լավագույն դեպքում անուղեղ հոտի մասին է խոսքը, իսկ վատագույն դեպքում՝ իշխանության սադրիչները։ Դու դեռ դրսերը ֆռֆռում էիր, երբ այդ «դրվածքը» կար Բաղրամյանում, որ բացի ՀՀ ու ԼՂՀ դրաշներից, ոչ մի այլ դրոշ չպետք է ծածանվի այնտեղ ու նույն Հայրիկյանի պատճաառով Կիսելյովը դա դարձրեց մատի փաթաթան ու ոչ մի զարմանալի բան չկա, որ մարդիկ արձագանքեցին հենց այդ կերպ, առավել ևս, որ իր այդ կեցվածքով Հայրիկյանն ասես ասեր, որ թքած ունի հավաքվածների կարծիքների վրա։ Այնպես որ, եթե սադրիչներ ես փնտրում, փնտրիր հատկապես մորուքավոր, կիսաճաղատ ու իր մասին խիստ բարձր կարծիք ունեսող մեկին։
Համ էլ Դավիթ ջան, տնաշեն, մի պահ ինձ թվաց հեսա լացելու ես էդ ԵՄ դրոշների համար։ Ես շնորհիվ քեզ բացահայտում արեցի։ պարզվում է, որ այլ ռասսայական խմբի չսիրելուց զատ, ռասսիզմ է նաև դրոշ ճղելը։ Հավանաբար դրոշներն էլ ինչ որ ուրույն ռասսա են... Ամենևին չեմ պատրաստվում ինչ որ համեմատականներ անցկացնել, պաարզապես կասեմ, որ երբ Գյումրու ցույցերի ժամանակ վառում էին Ռուսաստանի դրոշը, կամ էլ Ջահերով երթի ժամանակ՝ Թուրքիայի դրոշը, ոչ մի առարկություն չտեսանք քեզանից։
Լավ, էդ սաղ հեչ, ահագին ծիծաղելու էր նաև «ՀՀ քաղաքացի ցույցի մասնակից» ու համատեղության կարգով՝ նաև Անդրիաս Ղուկասյանի էն ակտիվիստի ջանքերը տեսնելը։ Մարդը երկու անգամ փորձես Սանասարայանի էշին ցեխից հանել, բայց էդ «Կներեք... ընկերոջս թույլատվությամբ»-ը նենց տպավորություն էր ստեղծում, ասես իրար հետ սեղան ենք նստած ու Սանասարյանի ասած կենացին հավելում ա անում։ՃՃՃՃ
Հա, Դավիթ ջան, էդ ամերիկայի բանակի գլխարկով էլ ավելի կոմիկական էր էս տեսարանը, մեկ էլ հուշեմ քեզ մի բան. Վաղինակենք որ Վաղինակ էին ու ավելի շատ հեղինակություն էին վայելում շատ ավելի մեծ մարդկային զանգվածի մոտ, քան հիմա է մնացել, իրենց նման բներ թույլ չէին տալիս ու առավել ևս թույլ չէին տալիս խոսել այնպես, ասես իրենք են էդ շարժման պապաները, ոնց որ դու էիր փորձում անել։ Թե բա մենք լավը չենք, դուք եկեք կանգնեք։ Չենք ուզում եղբայր, ուզում ենք գնաք տուն ու դադարեք այս ամենը կլՈնադայի վերածել։