«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ոստիկանների կողմից Բաղրամյան պողոտան բացելուն, գրառում է կատարել:
«Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան մի քանի օր առաջ որպես խաղաղ ցուցարարներ եվրոպական և եռագույն դրոշներ ջարդողները։ Եթե ցուցարարների ձեռքերին մի քանի եվրոպական դրոշ լինեին, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան... Բայց դա հասկանալու համար պետք է վաղուց մի բան յուրացրած լիներ մարդը՝ ՊԱՏՎԻՐ ՄԵԾԵՐԻԴ, ՈՐ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ....»,- գրել է նա: