Ֆեյսբուք 

Դավիթին չհաջողվեց աղբամանը գրկած մտնել Ազգային Ժողով

Ծագումով հայ, բայց մեծագույն թրքամոլ և հայերի ոխերիմ թշնամի Միխեիլ Սաակաշվիլու հետ գիրկընդխառը լուսանկարված Դավիթ Սանասարյանն այդպես էլ չդարձավ ,,աղբարկղների հեղափոխության,, ռահվիրա:

Եթե իր իդեալ Սաակաշվիլին կարմիր վարդը ձեռքին մտավ վրացական խորհրդարան և հայտարարեց հեղափոխության սկիզբը, ապա Դավիթին չհաջողվեց աղբամանը գրկած՝ մտնել Ազգային ժողով... Բա հիմա ի՞նչ պատասխան է տալու իրեն գրանտներով սնող արևմտյան տերերին, ինչպե՞ս է ապացուցելու, որ բազմաթիվ անգամներ սեմինարների մասնակցելուց հետո, այնուհանդերձ, չկարողացավ հեղափոխության դրոշ բարձրացնել...

Բայց, կարծում եմ, ՀՀ նախագահը բարձր կգնահատի նրա ծառայությունները և նոր խորհրդարանում հատուկ տեղ կհատկացնի Սանասարյանի համար... Միայն թե շարժումն էր ափսոս...

Նույն շարքից