Ֆեյսբուք 

Տպագիր մամուլի վաճառքի անկումը համաշխարհային միտում է

Տպագիր մամուլի վաճառքի անկումը համաշխարհային միտում է։ 1952թ-ից հրատարակվող բրիտանական NME երաժշտական հանդեսը ամեն տարի կորցնում է բաժանորդների մոտ 20 տոկոսը։ Հիմա որոշվել է սեպտեմբերից այն դարձնել անվճար՝ բաժանելով մետրոյի կայարաններում, ուսանողական հանրակացարաններում և այլն։ Նպատակն է՝ պահպանել ավելի քան կեսդարյա ապրանքանիշը (բրենդը), դրա փոխարեն գումար վաստակել կայքի և գովազդի միջոցով։ Կարծում եմ՝ սա տպագիր մամուլը պահպանելու և մրցունակ դարձնելու միակ միջոցն է։

Հեղինակ Միքայել Յալանուզյան

Նույն շարքից