Մամուլի տեսություն 

Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք. Արգամ Աբրահամյանը՝ Արարատի «խառոշիներին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ընտրվելու առթիվ նախորդ շաբաթ մեծ քեֆ է կազմակերպել «Արտաշատ» ռեստորանում: Մասնակցել են մարզպետը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները, Արտաշատի նախկին և ներկա պաշտոնյաներ, մարզային հեղինակավոր դեմքեր, մի խոսքով՝ բոլոր նրանք, ովթեր ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:

Քեֆի ժամանակ էլ Արգամը կողքը նստած մի քանի «խառոշիներին» ասել է. «Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք»: Սրանք արագ արձագանքել են նորընտիր քաղաքապետի հրահանգներին: Ասում են, թե հրահանգը վերաբերել է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Ի դեպ, այս դեպքից հետո, երբ Արարատի մարզպետը խորհրդակցությունների ժամանակ մարզի գյուղապետերի զեկույցներին ոչ ադեկվատ է արձագանքում, գյուղապետերը թաքուն կատակում են. «Ուղարկում՝ ուղարկում էիք, ջանդակն ուղարկել էիք, բա գլուխն ինչու պահեցիք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից