Ֆեյսբուք 

Որտեղ է Ղարաբաղը Google-ի քարտեզներում

Սեդրակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որքա՞ն արժե Google-ի լռությունը գնել։ Համոզված եմ, որ լուրջ ջանքերի / գումարների / խավիարների / կուլուարային բանակցությունների արդյունք է, մանավանդ հաշվի առնելով ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիի մեջ ներդրվող հսկա գումարները։ Այսօր ունենք հետևյալ իրավիճակը. GoogleEarth հսկան իր քարտեզներում կարմիր հատուկ սահմանագծով բաժանում է Աբխազիան, Հվ. Օսիան, Կոսովոն, Պաղեստինը, Հս. Կիպրոսը, ու միակը, որ մնում է չգծված այսօր Արցախն է, որը մեռյալ փակ սահման ունի Ադրբեջանի հետ Սովետ Միության փլուզումից ի վեր։

Google-ի պես համաշխարհային հսկան կարող է չենթարկվել ոչ մի պետական պահանջի, անի ինչ ուզի ու երբ ուզի։ Արդյունքում ունենք այն ինչ ունենք։

Հնարավոր լուծում.
1. Google-ում աշխատող անձինք ենք պետք, որ հարցը ներքին լծակներով բարձրացնեն
2. Թվիթ եմ գրել, Google-ին թեգելով, խնդրում եմ տարածեք, մի գուցե ազդի https://twitter.com/517design/status/618425286540066816

 

Նույն շարքից