«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ փորձել են Սերժ Սարգսյանի մոտ քննարկման առարկա դարձնել Բաղրամյանի հայտնի իրադարձությունների ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքի հարցը:
Մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն առանձնապես տոն չի տվել այդ խոսակցությանը, այսինքն թույլ չի տվել, որ Գասպարյանի հասցեին մեղադրանքներ հնչեցվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում