Երկու օր առաջ ծնվել է մերօրյա հերոսի` Ազատ Ասոյանի եղբայրը: Ասոյաններն իրենց որդուն անվանել են Նարեկ:
Շնորհավորում ենք Ասոյաններին՝ մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն, իսկ հերոսի մորը` տիկին Մանուշակին, առողջություն:
Նկարի ձախ կողմում Ազատն է, իսկ աջ կողմում հերոսի երկու եղբայրները` Սարոն և նորածին Նարեկը:
Հիշեցնենք, որ Ազատ Ասոյանը զոհվել է 2014թ. հուլիսի 31-ին շփման գծում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունը կանխելիս:
Հայ զինվորներ ֆեյսբուքյան էջի գրառումը