Ուրեմն պարզվում է, ըստ Արման Ղարիբյանի, Բաղրամյան պողոտայում հաղթել են գեյերն ու տրանսվիստիտները ու բոլորը (նույնիսկ հանրապետականները) հպարտանում են Բաղրամյանի տրանսվեստիտներով: Ես վստահ եմ, որ 15 օրուգիշեր Բաղրամյանում անցկացրած ցուցարարները ըստ արժանվույն կպատասխանեն այս հանճարեղ մտքին:
Չիմացողների համար բացատրեմ, որ Բաղրամյանի ցույցերից հետո գրանտերով սնվող կազմակերպությունները իրենց հաշվետվություններն են կազմում, ամեն մեկը իր գծով և Բաղրամյանի ցույցերը դեռ երկար կբռնաբարվեն գրանտային դիմումների ու հաշվետվությունների մեջ:
Ի դեպ հանրապետականները չգիտեմ, բայց Բիբինը հաստատ համաձայն կլինի Արման Ղարիբյանի այն մտքի հետ, որ Բաղրամյանում հաղթեցին տրանսվիստիտները: