Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է, որ 2016 թվականին կարող է արտադրել և լիցենզավորել նոր սմարթֆոններ՝ սեփական բրենդի անվան տակ:
Nokia-ում հայտնել են, որ արդեն փնտրում են գործընկեր, ով իր վրակվերցներ ընկերության նոր ապրանքների արտադրությունը, վաճառքը, մարքեթինգը և սպառողների աջակցությունը:
2014 թվականին Nokia-ն Microsoft-ին էր վաճառել հեռախոսների արտադրության իր բիզնեսը՝ մի քանի տարի շարունակ վաճառքների գրանցված անկումից հետո: