BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Honda ավտոմոբիլային ընկերությունը համաձայնվել է ամերիկյան վարկային ընկերության մասնաճյուղին վճարել 4 միլիոն դոլար՝ լատինամերիկացի, սևամորթ կամ այլ էթնիկ փոքրամասնությունների հաճախորդներին այն բանից հետո, երբ ընկերությանը մեղադրել են ռասիզմի մեջ:
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2011 թվականից ավտոկոնցեռնի ներկայացուցիչները պարբերաբար վաճառել են վարկով ավտոմեքենաներ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ավելի բարձր տոկոսով, քան սպիտակ ամերիկացիներին:
Ըստ փաստաբանների՝ աֆրոամերիկացիները վճարել են միջին 250 դոլարով ավելի մեքենայի համար, քան Honda գնած եվրոպոիդ արտաքինով ամերիկացիները: