Twitter սոցցանցի բաժնետոմսերի գները փոքր ժամանակահատվածում աճել են ավելի քան 8 տոկոսով։ Սա տեղի է ունեցել համացանցում սոցիալական ցանցի գնման մասին տարածված կեղծ լուրից հետո։
Twitter-ի վաճառքի մասին հայտնել է Bloomberg-ի ինտերնետային էջում:
Սակայն, ավելի ուշ գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ պատմությունը կեղծիք է, ինչպես և հենց կայքը, որտեղ այն տեղադրվել է: