Ֆեյսբուք 

Սահմանադրության նոր տարբերակը քննարկելուց, քննադատելուց և փնովելուց առաջ բոլորին խորհուրդ եմ տալիս ուշադիր կարդալ ամբողջական տեքստը

Սահմանադրության նոր տարբերակը քննարկելուց, քննադատելուց և փնովելուց առաջ բոլորին խորհուրդ եմ տալիս ուշադիր կարդալ ամբողջական տեքստը: Իհարկե որոշակի հարցեր կան, որոնք կարծում եմ դեռ շտկման կարիք ունեն, սակայն ընդհանուր առմամբ նոր սահմանադրությունն ուղղակի հնարավորություն չի տալիս նույն մարդկանց հավերժ մնալ նույն պաշտոններում, ինչն անխոս լավ է, քանզի ապահովում է իշխանության բոլոր թևերի թարմացումն ու սերնդափոխությունը:

ՀՀ հիմնական խնդիրն այս պահի դրությամբ հենց այն է, որ բնական սերնդափոխություն տեղի չի ունենում իշխանության որևէ ճյուղում:

Ավելի մանրամասն կարծիք կհայտնեմ ավելի ուշ՝ լավ ուսումնասիրելուց հետո միայն, քանզի նման հարցերում ուղղակի անլուրջ է մակերեսային կարծիք կազմելն ու հայտնելը:

Նույն շարքից