Մամուլի տեսություն 

Կառավարությունը ամեն ամիս վարկ է վերցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթում երկու պատվիրակություն է կազմավորել, որոնք պետք է բանակցեն նոր վարկերի ներգրավվման համար: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարչապետի՝ հուլիսի 6-ին ստորագրած որոշմամբ ստեղծված բանակցային խումբը պետք է զբաղվի Ասիական զարգացման բանկից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ «Տրանշ 2-ի շրջանակներում առաջարկվող 112 մլն 970 հազար դոլար վարկի շուրջ Երևանում կայանալիք բանակցություններով:

Իսկ երկրորդ բանակցային խումբը ստեղծվել է հուլիսի 15-ին ստորագրած որոշմամբ: Այս մեկն էլ բանակցելու է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական զարգացման բանկի միջոցով Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ ստանալու շուրջ:
Ի դեպ, երկրորդ վարկի չափի մասին որոշման մեջ ոչինչ նշված չէ: Փաստորեն ստացվում է, որ ամեն ամիս ՀՀ Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ է վերցնում: Իսկ թե ինչպես են դրանք վերադարձնելու, հայտնի չէ»:

Նույն շարքից