Բիզնես 

Աշխարհի ամենաթանկ խաղողը վաճառվել է 8.2 հազար դոլարով

Rosbalt.ru կայքը հայտնում է՝ Ճապոնիայի Իշակավա նահանգում աճեցվում է Ruby Roman տեսակի աշխարհի ամենաթանկ խաղողը, որը այս տարի աճուրդում վաճառվել է 8.2 հազար դոլարով։  Այս տարվա լոտը կրկնակի գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը:

Ողկույզի մեջ եղել է խաղողի միայն 26 հատապտուղ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հատապտուղը գնորդին արժեցել է 315 դոլար:

Ruby Roman տեսակի խաղողի արժեքավորությունը կայանում է նրանում, որ այն շատ հարուստ է շաքարով և գրեթե չի պարունակում թթուներ:

Նույն շարքից