Բիզնես 

IKEA-ն հետ է կանչել 27 միլիոն պահարան՝ երկու երեխաների մահվան մասին հաղորդումներից հետո

Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ շվեդական IKEA ընկերությունը և ԱՄՆ սպառողների անվտանգության ասոցիացիան կոչ են արել ամերիկացիներին չօգտագործել Մալմ մոդելի պահարանները, եթե այն ամրացված չէ պատին։

IKEA-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի գրանցվել է երկու երեխաների մահվան դեպք։ Հայտնի է, որ պահարանն իր ողջ ծանրությամբ ընկել է երեխաների վրա և սպանել նրանց:

ԱՄՆ-ում վաճառվել է այս մոդելի պահարանից մոտ 7 միլիոն օրինակ, սակայն IKEA-ի և ամերիկյան կարգավորիչի հայտարարությունում ասվում է նաև IKEA-ի այլ պահարանների մասին, որոնցից երկրում վաճառվել է մոտ 27 միլիոն օրինակ:

 

Չնայած իրավաբանորեն ծրագիրը համարվում է ապրանքի հետկանչ, IKEA-ն կոչ չի անում գնորդներին վերադարձնել ապրանքները խանութներ: Դրա փոխարեն ամերիկացիներին առաջարկվում է խանութում ստանալ անվճար ամրակների փաթեթ և իրենց պահարաններն ամրացնել պատերին:

Նույն շարքից