Մամուլի տեսություն 

Դատարանների նախագահները, գործերը ստանալիս, այլևս իրավունք չունեն ինքնուրույն մակագրել այս կամ այն դատավորին. «Ժողովուրդ»

«Արդեն մեկ տարուց ավել է՝ Երևանի դատարանների նախագահները, դատական գործերը ստանալիս, այլևս իրավունք չունեն ինքնուրույն մակագրել այս կամ այն դատավորին: Նրանց փոխարեն դատավորին ընտրում է համակարգիչը: Նոր համակարգը ներդրվել է գործերը «արդար» բաժանելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս նորամուծության «մեղավորը» Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն է:

Ըստ լուրերի՝գործերը ստանալիս նա դրանք մակագրել է այն ժամանակ, երբ դատավորներից որևէ մեկը «խնդրել» է գործն իրեն տալ, կամ էլ հայցվորն է «դիմել»: Նկատենք, սակայն, որ այս նորամուծությունից հետո շատ հաճախ այնպես է ստացվում, որ տնտեսական հայցերը քննում է այնպիսի դատավոր, որը թվերից, մեղմ ասած, «գլուխ չի հանում»: «Ժողովուրդ»-ը Ուզունյանից հետաքրքրվեց՝ ճիշտ է, որ իր սուբյեկտիվ գործելաոճի արդյունքում է նոր համակարգը ներդրվել, ինչին նա պատասխանեց. «Ձեր հարցի մեջ պրովոկացիա կա, և դրա համար չեմ պատասխանում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից