Ֆեյսբուք 

Գրզոյի վերջին շրջանի ակտիվացումները հուշում են, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները կազմակերպվել են ոչ միայն իշխանության կողմից

Գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Գրզոյի, վերջին շրջանի ակտիվացումները, ակնհայտ իշխանամերձությունը, նախագահի կողմից նրա հանդեպ դրսևորված արտակարգ սրտառուչ վերաբերմունքը, Սուքիասյանի հաստատած բեսպրեդելն ու անպատժելիությունը հուշում են, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները կազմակերպվել են ոչ միայն իշխանության, այլև հենց ՀԱԿ-ի կողմից՝ որոշ ,,նյուանսներ,, համաձայնեցնելով և փոխադարձ պայմանավորվածություններ ունենալով...
Այն, որ մի քանի հոգի իսկապես ազնվորեն պայքարում էին իշխանափոխության, նոր իրավիճակի հաստատման համար՝ չեմ կասկածում, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ ցուցաբերված ակնհայտ բարեհաճությունը, Խաչատուր Սուքիասյանի ,,վերածնունդը,, , ՀԱԿ մի խումբ գործիչների ԱԺ պատգամավորի մանդատի իշխանական նվիրատվությունը միայն մի բան են հաստատում. ՀԱԿ-իշխանություն ալյանսը վաղուց է կայացել: Մարտի1-ի ողբերգությունը պետք էր նաև ՀԱԿ-ին՝ ընդդիմադիր դաշտում ինքնահաստատվելու, ժողովրդի վստահությունը շահելու համար...
Չմոռանանք, հենց մարտի 1-ը ծնեց ներկա իշխանությունների մեծագույն ,,դհոլներից,, մեկին, որը կեղծ ընդդիմադիր ներկայանալով և ,,մերկացնող,, ելույթներ ունենալով, ըստ էության, կատարում է այն դերը, որը ժամանակին վերապահված էր Արտաշես Գեղամյանին և որոշ ԲՀԿ գործիչների...

Ֆեյսբուքյան իր էջում գրում է Լևոն Մութաֆյանը:

Նույն շարքից