Ֆեյսբուք 

Հերթական բարի լուրերը առաջնագծից

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հերթական բարի լուրերը առաջնագծից: Արցախի հյուսիս արևելյան սահմանին մեր ստորաբաժանումները հերթական պատժիչ պատասխան գործողությունների ընթացքում ուղիղ կրակով ոչնչացրել են ադրբեջանական մարտական դիրքերը, ուր ադրբեջանական զինվորները կրկին խուճապահար դիմել են փախուստի` թողնելով անօգնական իրենց վիրավոր և զոհված ծառայակիցներին (քանակը ճշտվում է):

Միևնույն ժամանակ հարավ արևելյան ուղղությամբ մեր ստորբաժանումները ադրբեջանական մարտական հրամանատարական հենակետում ոչնչացրել են մեկ ռազմական մեքենա, հակառակորդին պատճառելով ռազմական տեխնիկայի և մարդկային կորուստներ, մեկ զոհ մեկ ծանր վիրավոր…

Ադրբեջանական ստորբաժանումները շարունակելով իրենց արկածախնդիր ոտնձգությունները միայն կստիպեն Հայկական կողմին էլ ավելի խիստ պատժել ոսոխին և շարունակել կանխարգելիչ ու կործանիչ հարվածները հասցնել հակառակորդի մարտական հենակետերին և ռազմական տեխնիկային…»:

Նույն շարքից