Հոգեբանի անկյուն 

Ամուսնությունը հնարավոր է գենետիկորեն նման անձանց միջև

Ամուսնական զույգերը ձևավորվում են ոչ միայն աձնական սիմպատիայի հիման վրա: Ինչպես ցույց են տվել ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի հետազոտությունները՝ մարդիկ զույգ ընտրում են՝ գենոտիպից ելնելով, գրում է "Вести.RU"-ն: Ստացվում է, որ ամուսինները գենետիկայի տեսանկյունից ավելի շատ են իրար նման, քան որևէ մեկին:


Նախկինում գիտնականներն արդեն հայտարարել են շատ ամուսնական զույգերի կրթական մակարդակի նմանության մասին, բայց գեների մասին նրանք առաջին անգամ են խոսում: «Անցկացվել է հետազոտություն 9429 մարդկանց շրջանում, որոնցից 825-ը ամուսնական զույգեր էին, ընդ որում՝ ծնված 1930-ական թթ: Մենք ստացանք տվյալներ, որոնք ապացուցում են այն, որ ամուսնական զույգերը գենոտիպերով նման են», նշում է հետազոտական խմբի ղեկավար Բենջամին Բրայսը:


Անալիզի ենթարկվել են մարդկանց գենում միամոեկոուլ պոլիմորֆիզմները և պարզվեց, որ զույգ կազմող մարդկանց ԴՆԹ-ները նման են միմյանց: Ապագայում մասնագետները պատրաստվում են հետազոտություն իրականացնել տարբեր էթնիկական խմբերին պատկանող մարդկանց շրջանում: Չի բացառվում, որ ԴՆԹ-ի նմանությունը ազդում է մարդկանց ընկերական հարաբերությունների վրա:

 

Նույն շարքից