Հոգեբանի անկյուն 

Երջանիկ մարդկանց կյանքի 10 կանոնը

Մարդիկ, ովքեր վստահ առաջ են գնում, միավորում է աշխարհի նկատմամբ յուրահատուկ հայացքը: Նրանք երջանիկ են ոչ միայն նրա համար, որ երջանկությունը անընդհատ ժպտում է նրանց, այլ նաև այն սովորությունները, որոնք թույլ են տալիս միշտ ուժեղ լինել և հեշտությամբ դուրս գալ դժվար իրավիճակներից

 

Եվ այսպես, երջանիկ մարդիկ

 

1. Ընդհանրապես չեն անհանգստանում, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները: Նրանց դիրքորոշումը հիանալի արտահայտել է Կոկո Շանելը. «Ինձ համար միևնույն է՝ ինչ եք մտածում դուք իմ մասին, ես ձեր մասին չեմ մտածում ընդհանրապես»: Մենք սովոր ենք կախված լինել ուրշների կարծիքից, բայց մեր շուրջը բազմաթիվ մարդիկ կան և նրանք բոլորն ունեն իրենց տեսակետը: Ինչի կվերածվի մեր կյանքը, եթե մենք փորձենք դուր գալ բոլորին: Հնարավոր է, մեր գործողությունները սխալ են, բայց այն մեր փորձն է և այն անգին է: Վստահ եղեք Ձեր ուժերի վրա և քայլեք առաջ՝ ամեն անգամ չնայելով, թե ինչ կասեն ուրիշները:

 

 

2.  Կարողանում են տեսնեկ իրավիճակը կողքից: Կյանքում երբեք միանշանակ հաղթանակներ կամ պարտություններ չեն լինում: Այդ պատճառով էլ պետք միշտ չեզոք մնալ: Դա հեշտ չէ, բայց պետք է սովորել: Եթե հետևենք չինական իմաստությանը, ապա ճիշտ կվարվի նա, ով իր կյանքին կկարողանա նայել կողքից այնպես, ինչպես լեռան գագաթին նստած կապիկն է հետևում երկու վագրերի որսին: Մեր ինչ-որ մասը պետք է շարունակի մնալ կապիկ, սառը հետևելով կյանքին կողքից: Հենց դա է մեզ թույլ տալիս կայացնել ճիշտ որոշումներ և չծախսել ուժերն այնտեղ, որտեղ պետք չի:

 

 3. Չենք տանջում իրենց անիմաստ կասկածներով: Բաց թողած հնարավորություններ, նախանձ...մենք բոլորս հակված ենք ինչ-որ բանի համար ցավել: «Ափսոսանքը չպետք է ձգվի 5 րոպեից ավել»,- ասում է ամերիկացի հոգեբան Օլաֆ Մայները,- ընկնելով ափսոսանքի մեջ, մենք ոչ միայն ժամանակ ենք կորցնում, այլ նաև մեծ չափով կյանքի էներգիա»: Կորցրած հնարավորությունները հետ բերել այլևս անհնար է, իսկ դադարեցնել լացը  ու փորձել վերլուծել անհաջողության պատճառը  ամենաճիշտ որոշումն է:

 

4. Շնորհակալություն են հայտնում: Եվ դա հերթական շնորհակալությունը չի, այլ այն, ինչ գալիս է սրտի խորքից: Երախտագիտությունը ունակ է մեզ հետ անելու անհնարինը, նույնիսկ հրաշքներ գործելու և ահա թե որտեղ է հրաշքը. Երբ մենք շնորհակալ ենք լինում, մենք ֆիքսվում ենք ոչ թե նրա վրա, ինչ չունենք, այլ նրա վրա ինչ կա: Երախտապարտ եղեք և նույնիսկ ավանսով նրա համար, ինչը դեռ չունեք: Եվ ամեն գիշեր քնելուց առաջ հիշեք ամենաքիչը 5 պատճառ՝ կյանքի շնորհակալ լինելու համար:

 5. Պահպանում են նորարարության զգացումը: Ինչ-որ բանի հասնելով՝ մենք շատ քիչ ենք ուրախանում, այնուհետև մոռանում ենք դրա մասին: Բայց դրանից պետք է կառչել 2 ձեռքով և ոտքերով:  Հիշեք և գնահատեք Ձեր հաջողության րոպեները: Ուրախ պահերը պետք է լինեն ձեր ապագա հաջողությունների գեներատորը, այդ պատճառով էլ նորից ու նորից հիշեք ու նորից ապրեք այդ էմոցիոնալ պահերը: Նոր նպատակներ դնել ու հասնել դրանց՝ հիանալի է: Բայց շատ կարևոր է գնահատել ունեցածը, որովհետև երբ մենք մոռանում ենք ինչ ունենք, մե դժբախտ ենք զգում:

6. Ընդունակ են ծիծաղելու իրենց վրա: Հեգնանքը հիանալի հատկություն է: Բայց եթե մարդ ունակ է ծիծաղելու ինքն իր վրա, ապա դա հիանալի է: Սեփական անձը ծաղրելու ունակությունը խոսում է բարձր ինտելեկտի մասին: Ծիծաղել իրենց վրա կարող են միայն ուժեղ մարդիկ:

 

 7. Ապրում են այսօրվա օրով: Դեյլ Քարնեգին ասում էր. «Մարդիկ, ովքեր ապրում են անցյալի սխալները հաշվելով և բացասական ապրումներով, ընդհանրապես չեն ապրում:   Նրանց քայքայում է վախը, նրանք ունակ չեն հասկանալու, որ չկա երեկն ու վաղը, կա միայն այսօրը: Ատամներով պահեք այն, ինչ ունեք այսօր, որովհետև անցյալն արդեն անցել է, իսկ վաղը դեռ չի եկել:

 

8. Երբեք չեն դադարում սովորել: Գրքերը, ճանապարհորդությունները, նոր զվարճությունները  երբեք չեն դադարում զարմացնել և հենց դա է օգնում ռեալիզացնել ինքդ քեզ:

 

9. Երբեք չեն նախանձում: Մենք սովորել ենք մեզ համեմատել ուրիշների հետ և համեմատել մեր հաջողությունները ուրիշների հաջողությունների հետ: Առողջ մրցակցության մեջ վատ բան չկա, բայց  շատ հաճախ այն դադարում է առողջ լինել և նախանձի վերածվելով, խանգարում է մարդկանց առաջ գնալ: Աշխարհում կա մի մարդ, ում հետ պետք համեմատենք մեզ. Դա մենք ենք՝ երեկ, այսօր, վաղը: Եվ մենք պետք միշտ ձգտենք այսօր ավելի լավը լինենք, քան երեկ:

 

10. Ընկերներին ընտրում են գիտակցաբար: Ռոբերտ Գրինը իր «Իշխանության 48 կանոն» գրքի մեջ նշում էր, որ շատ հաճախ մարդիկ փնտրում են այլ մարդկանց՝ իրենց բեռը նրանց ուսերին գցելու համար: Պետք կարողանալ տարբերել մարդկանց, ովքեր իրականում օգնության կարիք ունեն և մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են՝ խնդիրներ ունենալու համար: Դրանք մարդիկ են, ովքեր միշտ դժբախտ են և միշտ օգնության կարիք ունեն: Միշտ շփվեք երջանիկ մարդկանց հետ ու նրանց պոզիտիվը Ձեզ վրա կրեք:

 

Նույն շարքից