Հոգեբանի անկյուն 

Հետծննդաբերական դեպրեսիան չի անցնում ծննդաբերությունից հետ 1 տարվա ընթացքում

Ընդունված է կարծել, որ հետծննդաբերական դեպրեսիան  զարգանում է միանգամից երեխայի ծնունդից հետո: Բայց, ինչպես ցույց  են տվել 1507 կականց շրջանում կատարված հետազոտութունները, ամենավտանգավոր ժամանակը դեպրեսիայի համար երեխայի չորս տարեկան հասակն է, գրում է The Telegraph-ը: Ընդ որում 10 կանանցից 4-ը նախկինում նման խնդիրներ չեն ունենում:


 Եթե կինը միայն մի երեխա ունի, ապա հետծննդաբերական դեպրեսիայի ռիսկը երեխայի 4 տարեկան հասակում կրկնապատկվում է: Ընդհանուր առմամբ՝ այս դեպրեսիան հանդիպում է կանանց 14%-ի մոտ:  Կանանց 8%-ը դեպրեսիայի մեջ է հայտնվում երեխայի ծնունդից երեք ամիս անց: Յուրաքանչյուր 3 կնոջից մեկը միշտ բախվում է հետծննդաբերական դեպրեսիայի հետ, կարծում են գիտնականները:


Եթե մինչև երեխայի 4 տարին լրանալը, կինն ունի դեպրեսիայի նշաններ, ապա մինչև երեխայի 4 տարին լրանալը դեպրեսիայի ռիսկը զգալիորեն ավելանում է: Ռիսկի այլ գործոններ են նաև երիտասարդ տարիքը, սթրեսային իրավիճակները, բռնությունը զուգընկերոջ կողմից կամ աղքատությունը: Ապացուցված է կանայք 23 անգամ ավելի շատ են հայտնվում հոգեբուժարանում ծննդաբերությունից հետո, քան որևէ այլ դեպքում:

Նույն շարքից