Հոգեբանի անկյուն 

Մասնագիտության սխալ ընտրությունը կարող է մասնագիտության մեջ չկայացման պատճառ դառնալ. հոգեբան

analitik.am

Հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ Analitik.am-ը զրոցեց մասնագիտության ճիշտ ընտրության և կյանքի վրա դրա ունեցած ազդեցության մասին:


Նա, խոսելով մասնագիտության ընտրության հոգեբանական ասպեկտի մասին, ասաց, որ մեզ մոտ երեխաները մասնագիտություն են ընտրում ծնողների խորհրդով. «Մեզ մոտ երեխաները մասնագիտությունների մասին պատկերացում չունեն, նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչ հմտություններ են պետք այդ մասնագիտության համար, չգիտեն մասնագիտությունների պահանջարկը»:


Նա նաև նշեց, որ բացի հոգեբանական խնդրից մենք ունենք նաև պետական խնդիր, չկա հատուկ պետական քաղաքականություն, որը ուղղված կլինի երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորշմանն օգնելուն:


«Հոգեբանական խնդիրը նրանում է, որ մեր երեխաներն ունակ չեն ինքնավերլուծության, ինքնաքննադատության և հասկանալ, թե ինչ հմտություններ է  պետք ունենալ այդ մասնագիտության համար: Մեր դպրոցն ու կրթական համակարգը շեշտը դնում է միայն մեխանիկական հիշողության վրա»,-նշեց նա:


Անուշ Ալեքսանյանը նշեց, որ տարբեր տարիքի երեխաների շրջանում կատարած իրենց վերլուծությունները ցույց են տվել, որ երեխաները դպրոց են գնում ավելի մեծ վերլուծական ունակություններով, բայց ավելի վատ ունակություններով դուրս են գալիս դպրոցից: Պարոն Ադիբեկյանը չհամաձայնեց՝ նշելով, որ դպրոցի դերը  ընդամենը 5 % է, մինչդեռ ընտանիքինը՝ 80%, իսկ շրջապատինը 15%:

 

Մասնագիտության սխալ ընտրության հոգեբանական ազդեցության մասին հոգեբանը նշեց, որ դա կարող է բերել մասնագիտության մեջ չկայացմանը, այսինքն, երբ դու համապատասխան չես այդ մասնագիտությանը, պաշտոնին,  դու դառնում ես կյանքից դժգոհ, չբավարարված մարդ և հայտնվում դեպրեսիվ վակուումում. «Մենք հաճախ աշխատանքից ազատվելու պատճառները դնում ենք աշխատավարձի մեջ, սակայն հիմնական խնդիրը իրականում նրա մեջ է, որ մենք մեզ չենք տեսնում այդ մասնագիտության մեջ»:


Խոսելով այն մասին, արդյոք շրջանավարտները դիմում են հոգեբանի մասնագիտության ընտրության ժամանակ, նա նշեց որ դեպքեր ունեն, բայց մասնագիտական կողմնորոշման խնդիրը երկար ժամանակ է պահանջում և հնարավոր չէ դպրոցն ավարտելուց 2 ամիս առաջ ամբողջությամբ օգնել՝  ճիշտ որոշում կայացնել:

Նույն շարքից