Հոգեբանի անկյուն 

Սոցիալական ցանցերը խլում են մեզանից մեր սեփական կյանքի համը. Հոգեբան

Ձեզ ենք ներկայացնում Analitik.am-ի թղթակցի բացառիկ հարցազրույցը Casual-psy հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Մարիա Պուգաչովայի հետ:

 

Հոգեբանի հետ զրուցեցինք այն մասին, թե որքանով են սոցիալական ցանցերը ազդում մեր ինքնագնահատականի վրա:


«Սոցցանցերը վերջին ժամանակներս վերածվել են «ունայնության տոնավաճառի»: Սոցիալական կայքերի օգտատերերի մեծ մասը ամեն կերպ ցանկանում է իրեն լավ կողմից ցույց տալ, ներկայացնել կյանքը ամբողջությամբ լցված տարբեր իրադարձություններով, ավելի գեղեցիկ, հարուստ, լի սիրով ու երջանկության տարբեր տարրերով: Արդյունքում, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ բոլորը ուղղակի հիանալի են ապրում, իսկ քեզ մոտ ինչ-որ բան այն չէ:


Ամենակարևոր հարցն այն 9է, որ «բոլորի մոտ ամեն ինչ լավ է», այլ նրանում, որ յուրաքանչյուրն ունի «իր թեման», այսինքն իր ուրախությունները, ձեռքբերումները կյանքի հետաքրքրությունները: Մի մասը ուրախանում է իր ճանապարհորդություններով, մյուս մասը՝ իր երեխաներով, մյուսները՝ հարսանեկան լուսանկարներով, այլ մասը՝ իր կարիերայի հետաքրքիր լուսանկարներն է ցուցադրում, մեկ ուրիշը՝ իր թանկարժեք մեքենան  ու ռեստորանները: Եվ երբ մենք թերթում ենք նորությունների էջը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «բոլորն ամեն ինչ ունեն, իսկ ե՞ս...»:

 

Սկսվում է համեմատությունը....Եվ լավ կլիներ, որ այդ համեմատությունը շատ փոքր և դրական տրամադրված լիներ, այսինքն նպաստեր ինդուվիդուալ զարգացմանը, բերեր ավելի դրական տրամադրվածության,հենց դրա համար է սոցիալական հասարակությունը: Բայց ինֆորմացիայի նման ահռելի քանակություն մենք ունակ չենք միանգամից յուրացնելու շատ փոքր ժամանակում: «Նրանք» շատ-շատ են, իսկ «մենք»՝ միայն մի մարդ:


Արդյունքում ընդհանուր առմամբ, համեմատության ժամանակ մենք տանուլ կտանք, բացի այդ՝ մենք դադարում ենք նկատել և ճիշտ գնահատել մեր կյանքի փոքր դրական իրադարձությունները, նրանք ուղղակի մաքրվում և չեն երևում ուրիշների կյանքի ինֆորմացիոն այդ վիթխարի լավայի կողքին:  Օրինակ՝ Դուք աշխատավարձ եք ստացել և ուրախանում եք, բայց հենց այդ վայրկյանին բացում եք նորությունների էջը և տեսնում, որ ինչ-որ մեկը հանգստանում է Մալդիվյան կղզիներում, մեկ ուրիշը նոր մեքենա ունի, մեկ ուրիշը երեխա է ունեցել, հետ՝ հիանալի լուսանկարներ՝ շատ կարևոր գիտաժողովներից, հանդիպումներից և...վերջ:  Մեր աշխատավարձը լուծվեց ուրիշների ուրախության մեջ: Դա նշանակում է, որ մենք դադարում ենք զգալ մեր սեփական կյանքի համը>:

 

Նույն շարքից