Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ՝ պարզելու, թե ինչպես են ոչ վերբալ ակնարկները, հատկապես նրանք, որ գալիս են աչքերից, ազդում են մեր վարքի վրա: Ահա այդ հետազոտությունների արդյունքներից 5-ը:
1. Աչքերին ուղղված հայացքը կարող է առաջացնել գրգռվածություն: Ուղիղ ինչ-որ մեկի աչքերին նայելը առաջացնում է գրգռված պատասխան: Բայց թե ինչպես է դա արտահայտվում, կախված է կոմերից և միջավայրից: Օտար մարդու կողմից երկար ժամանակ չարագուշակ հայացքով նայվելը կարող է դիտվել որպես սպառնալիք և առաջացնել վախ: Դա հատուկ է սոցիալական կենդանիների մեջ: Այդպիսի հայացքը, որը մարդն ուղղում է շանը կամ կապկին, կարող է ընկալվել որպես սպառնալիք մարդու կողմից:
2. Աչքերը կարող են ասել, թե արդյոք ժպիտը իրական է, թե ոչ: Հոգեբան Փոլ Էկմանը տարբերակել է ժպիտների մի քանի տեսակ. ժպիտ, որն արտահայտում է իրական երջանկությունը և կեղծ ժպիտներ, որոնք կարող են օգտագործվել երջանկության պատրանք ստեղծելու համար, կամ ծածկելու այլ հույզերը: Իսկական ժպիտը կեղծ ժպիտից տարբերակելու բանալին աչքերն են: Երբ ժպիտն իրական է, աչքերը նեղ են և աչքերի արտաքին անկյուններում ստեծում են գծեր կամ «ագռավի ոտքեր»:
3. Բբերի լայնացումը հետաքրքրության նշան է: Երբ մենք հետաքրքրվում ենք ինչ-որ բանով կամ ինչ-որ մեկով, ապա մեր բբերը լայնանում են: Ըստ ուսումնասիրություններից մեկի՝ կանանց աչքերը կարող են վերածվել լայնացած բբերով աչքերի:Լայնացած աչքերով կանանց նկարները, սակայն, նույնքան գեղեցիկ են, որքան նորմալ բբերով նկարներում:
4. Փոխադարձ հայացքը սիրո նշան է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոխադարձ հայացքը՝ ուղղված մեկը մյուսի աչքերին, կարող է լինել լավ և ճիշտ նշան՝ որոշելու, որ այդ երկու անձիք սիրում են մեկը մյուսին:
5. Աչքերին ուղղված հայացքը կարող է դիմացինի խաբելու ճիշտ ապացույց լինել, բայց ոչ այնպես, ինչպես դուք եք կարծում: Յուրաքանչյուր ոք պնդում է, որ ստախոսը չի նայում դիմացին աչքերին, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ ստելիս ավելի շատ են նայում դիմացինի աչքերին, քան ճշմարտությունն ասելիս: Պատճառն այն է, որ ստախոսը այս ձևով ուզում է ցույց տալ, թե ինքը ճիշտ է ասում: