Օքսֆորդի համալսարան գիտնականները պարզել են. Լուրջ հոգեկան խնդիրները կրճատում են մարդու կյանքը 10-20 տարով: Նման նվազումը հավասար է այն էֆեկտին, որն առաջանում է ծանր ծխախոտային կախվածության ժամանակ, հաղորդում է Zee News-ը: Գիտնականների խոսքով՝ գիտնականները շատ քիչ ուշադրություն են հատկացնում հոգեկան խանգարումների ուսումնասիրությանը:
Փորձագետների դիտարկումներով՝ երկբևեռ խանգարում ունեցող մարդկանց կյանքի տևողությունը միջինում 9-20 տարի պակաս է: Եթե ախտորոշված է շիզոֆրենիա, ապա կյանքի տևողությունը կրճատվում է 10-20 տարով: Թմրանյութերի կամ ալկոհոլային կախվածության դեպքում կյանքի տևողությունը կրճատվում է 9-24 և 7-11 տարով՝ անընդհատ դեպրեսիաների պայմաններում: Եվ դա այն դեպքում, երբ ծխախոտից կախվածություն ունեցող մարդկանց կյանքի տևողությունը միջինում կրճատվում է 8-10 տարով:
Չնայած, որ մահացության միանման ռիսկ են նշում գիտնականները, հենց իրենք թվերը այլ բան են ասում: «Մենք պարզել ենք, որ հոգեկան խանգարումները, որոնք ախտորոշվել են մարդկանց մոտ, կապված են եղել նաև կյանքի տևողության անկման հետ», նշում է Օքսֆորդի համալսարանի գիտնական Սինա Ֆազելը:
Կյանքի տևողության նվազումը կարող է պայմանավորված լինել հոգեպես անառողջ մարդկանց ռիսակյին պահվածքի մեջ: Դա առավելապես վերաբերում է թմրամոլներին և հարբեցողներին: Այս խմբերը առավել հաճախ մահանում են ինքնասպանության արդյունքում: