Հոգեբանի անկյուն 

Մտերիմների հետ կոնֆլիկտները վաղաժամ մահվան պատճառ են դառնում

Հարևանների, մտերիմների, ընկերների հետ նորմալ հարաբերությունները շատ կարևոր են: Ինչպես պարզ է դարձել՝ վեճերն ու կոնֆլիկտները վաղաժամ մահվան պատճառ կարող են դառնալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կոպենհագենի համալսարանի գիտնականներին: Այս կապը շատ ակտուալ է հատկապես տղամարդկանց և գործազուրկների համար, ցույց են տվել 9870 մարդկանց շրջանում երկու տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունները:

Գիտնականները գնահատել են սոցիալական կապերում ճնշվածության աստիճանը՝ հետաքրքվելով, թե ով մտերիմներից ստիպում անհանգստանալ կամ լարվել : Բացի այդ մասնագետներին հետաքրքրում էր էմոցիոնալ օգնությունը և դեպրեսիայի ախտանիշները: Հետազոտության ժամանակ կանանց 4%-ը և տղամարդկանց 6%-ը մահացել են: Մոտավորապես 50%-ը մահացել է քաղցկեղից, մյուս հիվանդությունների թվում են սիրտ-անոթային հիվանդությունները, լյարդի հիվանդությունները, դժբախտ պատահարները և ինքնասպանությունը:

 

Յուրաքանչյուր 10-րդը հայտարարում էր, որ իրենց զուգընկերը կամ երեխաները միշտ ինչ-որ բան են պահանջում և դա ստիպում է անհանգստանալ. 6%-ը խոստովանել են, որ իրենք մշտապես կոնֆլիկտներ են ունենում ընտանիքի անդամների հետ, իսկ 2%-ը՝ նույնքան հաճախ կոնֆլիկտներ են ունենում նաև ընկերների հետ, 6%-ը հաճախ վիճում է զուգընկերների հետ, իսկ 1%-ը՝ հարևանների կամ ընկերների:


Երեխաների հետ վեճի արդյունքում մահվան ռիսկը ավելանում է 50%-ով, իսկ հարևանների հետ՝ մոտավորապես 3 անգամ: Իրենք իրենցով կոնֆլիկտները կապված են եղել մահվան մեծ ռիսկի հետ: Եթե մարդը այդ ամբողջի հետ նաև չի աշխատել, ապա մահվան ռիսկը ավելանում է 4.5 անգամ՝ աշխատող մարդու համեմատությամբ:

Նույն շարքից