Հղիների օրգանիզմը ավելի զգայուն է արտաքին գրգռիչների նկատմամբ: Դա, մասնավորապես, վերաբերում է երաժշտությանը, պարզել է Մաքս Պլանկի ինստիտուտը: Պարզվում է՝ երաժշտությունը ազդում է արյան ճնշման, սրտի զարկերի հաճախականության, ջերմաստիճանի ու շնչառության վրա, գրում է Medical News Today-ը: Դա պարզել է բժիշկ Թոմ Ֆիցը, ով 30վայրկյանանոց երաժշտական կոմպոզիցիաներ է պատրաստել հղի կանանց համար:
Ընդ որում երբեմն երաժշտական կոմպոզիցիաները առաջ կամ հետ են ընկել, որպեսզի երաժշտությունը տհաճ լինի, այսինքն բոլոր զգացողությունները ուժգնացել են, կանանց մոտ ֆիքսվել է ճնշման անկում կամ բարձրացում, կամ բարձրացել է 10 վայրկյան, իջել է 30 վայրկյան:
Մի քանի տեսություն կա այս ֆենոմենի հետ կապված: Առաջինը խոսում է էստերոգենի ազդեցության մասին: Երկորդը խոսում է երեխայի վրա երաժշտության մասին: Հայտնի է՝ երեխան դեռ սաղմնային զարգացման ընթացքում զգում է երաժշտությունը: Սաղմում 3 ամսական երեխաների սրտի աշխատանքը փոխվում է ծանոթ երաժշտության ուղղությամբ: Իսկ 35-րդ շաբաթից սկսվում է երեխաների շարժողական ռեակցիաները: