Փեն Սթեյթ համալսարանը պարզել է. կանանց համար բնակարանը ամենա ոչհարմարավետ տեղն է՝ սթրեսների տեսանկյունից: Իսկ աշխատավայրը, ընդհակառակը, ավելի քիչ նեգատիվ զգացողություններ է առաջացնում: Դա ավելի շատ զգացվում է այն կանանց մոտ, ովքեր երեխաներ չունեն, գրում է Tech Times-ը: Սարա Դամասկը, Ջոշուա Սմիթը և Մեթյու Զավադսկին ուսումնասիրել են կորտիզոլայի մակարդակը 122 ամերիկացիների շրջանում: Հետազոտության մասնակիցները ունեցել են կյանքի տարբեր պատմություններ և նախնական սոցիալ-տնտեսական կարգավիճակը:
Կորտիզոլայի կոնցենտրացիայի հիման վրա կարելի է հասկանալ՝ որքան է սթրեսի մակարդակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Հետազոտության շրջանակներում կորտիզոլան չափել են աշխատանքային և հանգստյան օրերին: Պարզվեց, որ կորտիզոլան նվազում է աշխատանքային և ավելանում հանգստյան օրերին:
Մասնավորապես, այս ազդեցությունը կապված է նրա հետ, որ տուն գալով, կանայք ստիպված են լինում զբաղվել տան գործերով, իսկ տղամարդիկ հանգստանում են: