Բիզնես 

Samsung Electronics-ը ավարտել է ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակը՝ 8% անկումով

3dnews.ru կայքի փոխանցմամբ՝ Samsung Electronics ընկերությունն ավարտել է ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակը՝ շահույթի 8% անկում գրանցելով։

Շահույթի անկումը պայմանավորված է սմարթֆոնների շուկայում առաջացած խնդիրներով, որոնք կապված են հիմնականում չինական մրցակիցների գործունեության հետ։

2015-ի ապրիլ-հունիս ամիսներին Samsung-ի զուտ շահույթը կազմել է 5.75 տրլն վոն, որը մոտ 4.95 մլրդ դոլար է՝ մեկ տարի առաջվա 6.25 տրլն վոնի՝ 5.4 մլրդ դոլարի դիմաց։

Նույն շարքից