5-ամյա երեխաները հանգստություն են փնտրում սննդի մեջ, եթե նրանք գտնվում են սթրեսի կամ անհանգստության մեջ: Նման խնդիրները կարող են առաջանալ տան մթնոլորտի, հասակակիցների հետ խնդիրների կամ հիվանդությունների պատճառով: Արդյունքում, երեխաները հակվում են վնասակար մթերքներին, որոնք քաշի ավելացում են բերում, գրում է The Daily Mail-ը:
Բելգիացի մասնագետները հետազոտություն են անցկացրել 5-10 տարեկան 300 երեխաների շրջանում: Նրանց հետաքրքրում է, թե ինչ սթրեսային իրավիճակներ են ազդել երեխաների վրա և ինչպիսին են եղել նրանց ապրումները:
Պարզվել է, որ որքան ավելի շատ են երեխայի կյանքում սթրեսային իրավիճակները, այնքան ավելի շատ քաղցրավենիք է նա օգտագործել: Այս խնդիրն ավելի մեծ է աղջիկների մոտ, նրանց համար ավելի դժվար է դիմակայել քաղցրին: Բացառված չէ նաև, որ մեծանալով երեխաները կշարունակեն գնել վնասակար մթերքներ, որն էլ ճարպակալման կտանի:
Սթրեսի ավելացման հետ մեկտեղ ավելանում է նաև կորտիզոլ հորմոնի քանակը, որը խախտում է լեպտին հորմոնի նորմալ ռեակցիան: Այս հորմոնը միշտ ասում է օրգանիզմին, որ ստամոքսը «չի կշտացել»: Այդ պատճառով էլ ծնողներն ու ուսուցիչները պետք սովորեցնեն երեխաներին հաղթահարել հոգեբանական խնդիրները: Բացի այդ, մեծահասակներն էլ պետք է օրինակ ծառայեն:
Ծնված օրվանից երեխաները գիտեն, որ քաղցրավենիքը հաճույք է պատճառում և հանգստացնում է: Բայց պետք չի ռացիոնը լցնել քաղցրավենիքով: Երեխաների սննդակարգը պետք է լինի հագեցած մրգերով, բանջարեղեններով, յողալի ձկով և ձիթապտղի յուղով: Սա միջերկրածովյան սննդակարգն է: Այս սննդակարգը ավելի շատ կիրառվում է Շվեդիայում,քան Կիպրոսում: