Հոգեբանի անկյուն 

Արտաքին միջավայրի ո՞ր գործոններն են նպաստում ծերացմանը

Թունավոր նյութերը, որոնք արտաքին միջավայրից թափանցում են օրգանիզմ, ծերացման արագացման գլխավոր պատճառներից մեկն է: Գիտնականները նրանց անվանում են հերոնտոնիններ: Նման միացությունները առկա են ծխախոտի ծխի մեջ, քիմիաթերապիայում առկա պրեպարատներում: Հետազոտությունների համաձայն՝ ծերացման գործոնների 70%-ը արտաքին միջավայրի ազդեցությունն է:


 Գիտնականները յուրահատուկ թեստ են ստեղծել, որը կարող է ցույց տալ,թե որ թունաքիմիկատներն են առավել վտանգավոր, հայտնում է Fox News-ը: Օրգանիզմը ծերանում է, երբ երբ սկսվում է ֆիզիոլոգիական ծերացման կենսաբանական գործընթացը: Առողջ բջիջները վնասվում են և կորցնում կիսվելու հատկությունը:


Ժամանակի ընթացքում վնասված բջիջները կուտակվում են օրգանիզմում՝ առաջացնելով բորբոքային ռեակցիաներ: Երբ այդպիսի բջիջները շատ չեն, դա խնդիր չի, բայց կյանքի ընթացքում դրանք կուտակվում են և ծերացման գործընթացի հետ միասին բազմաթիվ հիվանդություններ են զարգանում:

 

Մասնագետները որոշել են պարզել արտաքին ինչ գործոններ են նպաստում ֆիզիոլոգիական ծերացմանը՝ վնասված բջիջների կուտակման հաշվին:  Նրանք փորձ են իրականացրել լաբորատոր մկների շրջանում  և նրանց բաժանել մի քանի խմբերի: Առաջինների մոտ ճարպակալում են առաջացրել, մյուսներին ենթարկել են ծխի ազդեցությանը, իսկ մեկ այլ խմբի ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը:


Պարզվել է, որ ծխախոտի ծուխն ու ճառագայթումը միանշանակ արագացրել են ծերացումը, իսկ ճարպակալումն ու մկնդեղը համեմատաբար անվտանգ են եղել:

Նույն շարքից