Ոչ վաղ անցյալում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մեծահասակները, որոնք խաղում են համակարգչային խաղեր, ունեն երջանկության բարձր մակարդակ, և հաճախ նրանք հանգստանում են հենց այդ խաղերի շնորհիվ: Դա նշանակում է, որ համակարգչային խաղեր խաղալը օգտակար է:Բայց արդյո՞ք դա այդպես է:
Ահա 10 պատճառ այն մասին, որ մեծահասակները, որոնք խաղում են համակարգչային խաղեր, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր չեն խաղում:
1. Նրանք ավելի կապված են իրենց ներսի երեխայի հետ: Որոշ մեծահասակներ իրականում պատրաստ են ինչ-որ բան խաղալ աշխատանքից հետո: Միևնույն ժամանակ դրանով նրանք անուշադրության են մատնում ընտանիքն ու տնտեսությունը, որի պատճառով էլ շատ մեծահասակներ դեպրեսիայի մեջ են:
Ի տարբերություն այն մեծահասակների, ովքեր չեն խաղում համակարգչային խաղեր, խաղացող մմեծահասակները խաղալիս ունենում են այն տրամադրությունը, ինչ ունենում էին երեխա ժամանակ: Այդ ամուր կապը ներքին երեխայի հետ առաջացնում է երջանկության զգացում:
2. Նրանք ավելի հեշտ են հաղթահարում սթրեսը: Երբ մենք մեծանում ենք, մենք հաճախ մեծ ճնշման տակ ենք լինում: Մեծահասակներն ունենում են կրեդիտներ, որոնք պետք է վերադարձնեն, աշխատանք, որում պետք է հաջողության հասնել և հաշիվներ, որոնք պետք է վճարենք: Համակարգչային խաղեր խաղալը հիանալի միջոց է առօրյա սթրեսից խուսափելու համար:
3. Նրանք ավելի հակված են ստեղծագործական և արտադրական աշխատանքի: Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ խաղացել է համակարգչային խաղ, գիտի, որ խաղի ժամանակ խաղացողը հաճախ իրականացնում է արտադրական աշխատանք: Լինի դա ռեալիստիկ կամ ֆանտաստիկ խաղ, միևնույն է՝ հնարավորություն է տալիս օգտագործել քո երևակայությունը, որպեսզի քեզ պատկերացնես խաղի հերոսի դերում: Դա խթան է հանդիսանում ուղեղի համար և ստիպում է նրան իրականացնել ստեղծագործական և արտադրական աշխատանք:
4. Նրանք ունեն այն հատկանիշները, որը մտերմացնում է նրանց այլ մարդկանց հետ: Երբևէ եղե՞լ եք այնպիսի երեկույթի, որի ժամանակ այլ մարդկանց հետ խոսելու ոչ մի ընդհանուր թեմա չեք ունեցել: Դա ամենաբացասական երևույթն է, որը լուծվու է համակարգչային խաղերի շնորհիվ: 18-29 տարեկան անձանց ավելի քան 81%-ը խաղում են համակարգչային խաղեր: Նրանցից գոնե մեկը կլինի Ձեզ հետ այդ երեկույթի ժամանակ և երբ Դուք գտնեք նրան, Դուք հաստատ նրա հետ կունենաք խոսելու ընդհանուր թեմա:
5. Նրանք ունեն ավելի բալանսավորված կյանքի հեռանկար: Ամբողջովին աշխատանքին և ընտանիքին նվիրվելու հետ միասին նրանք կարողանում են նաև ժամանակ գտնել համակարգչային խաղեր խաղալու համար:
6. Նրանք ունեն լավագույն կոորդինացիան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգչային խաղեր խաղացո մարդիկ ունեն ավելի լավ զարգացած տարածական կոորդինացիա և շարժողական հմտություններ, քան նրանք, ովքեր չեն խաղում: Դա օգնում է նաև Ձեզ լինել լավ վարորդ և դարձնում ավելի ինտելեկտուալ:
7. Նրանք կարող են ազատ ժամանակը անցկացնել հարազատների հետ՝ հարաբերությունները ամրապնդելու համար: Եթե Ձեր լավագույն ընկերը այն մարդկանցից է, ովքեր շարունակ ասում են. «Ինձ պետք է ժամանակ ինքս ինձ համար», ապա Ձեզ պետք է ծանոթ լինեն այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են ձանձրույթը և միայնությունը:Բայց եթե Ձեր ընկերը սիրում է խաղալ համակարգչային խաղեր, ապա Դուք կարող եք նրա հետ խաղալ, կամ գոնե փորձել:Դա կարող է ամրապնդել Ձեր հարաբերությունները՝ թույլ տալով նրան անել այն, ինչ ցանկանում է:
8. Նրանք միշտ ունենում են այն, ինչին անհամբեր սպասում են: Հաջորդ պատճառն այն է, որ նրանք թույլ են տալիս իրենց սպասել ինչ-որ բանի անհամբերորեն: Դա կարող է լինել խաղում նոր մակարդակի հասնելու ցսնկությունը կամ խաղերի նոր հավաքածուի թողարկումը: Խաղացողները միշտ սպասում են ինչ-որ բանի և ձգտում են դրան: Դա դարձնում է նրանց կյանքը ավելի հետաքրքիր, նույնիսկ եթե նրանց սպասումները չեն արդարանում:
9. Նրանք կարող են խաղալիս կատարել ֆիզիկական վարժություններ: Մարզական ակումբ հաճախելը իհարկե լավ է, բայց այն կարող է թվալ մոնոտոն:Կան շատ խաղեր, որոնք ստեղծված են մարմնի շարժման համար: Խաղացողները հիմա մեծ հնարավորություն ունեն լինելու ֆիզիկապես ուժեղ և առողջ:
10. Նրանք կարող են ձանձրալի իրավիճակը հետարքիր դարձնել: Նրանք ցանկացած իրավիճակում նոր հնարավորություն են տեսնում: Նրանք երբեք հերթի սպասելիս չեն ձանձրանում, եթե ունեն խաղալու հնարավորություն: