Հաճախ են ասում՝ այս կամ այն մարդը խանդոտ է: Ինչո՞ւ է առհասարակ խանդը ծագում. դա բնավորության գի՞ծ է, թե զգացմունք: Ինչու է կանացի խանդը փչացնում հարաբերությունները: Կարելի՞ է այս դեպքում ինչ-որ բան անել:
Նախ, պետք է ասել, որ խանդի առաջացմանը նպաստում է սեփական վախը՝ հարազատ մարդուն կորցնելու, անպիտան դառնալու, միայնակ մնալու: Վախերը կարող են պայմանավորված լինել ցածր ինքնագնահատականով, իսկ սա, որպես կանոն, բերում է տղամարդու հետ ավելորդ կապվածության:
Երբ տղամարդու վարքը չի համապատասխանում կնոջ մտքերին կամ սպառնում է նրա ինքնագնահատականին, կնոջ մոտ միանում է մի մեխանիզմ, որն էլ կոչվում է խանդ: Հետևապես, խանդը բնավորության գիծ չէ, այլ վախ՝ սեփական բարեկեցության համար:
Կանացի խանդը կործանում է հարաբերությունները: Կինը դրա պատճառով կոնֆլիկտ է սարքում, իսկ մշտական կոնֆլիկտները վատացնում են հարաբերությունները և խանգարում փոխըմբռնմանը: Երբ կինը մշտապես դժգոհ է փոխհարաբերություններից, տղամարդը ևս սկսում է դժգոհել:
Ի՞նչ կարելի է անել խուսափելու խանդի տեսարաններից:
Նախ, մի շտապեք մեղադրանքներ տեղալ տղամարդու գլխին: Գտեք այն պատճառը, որը ցավ է պատճառում ձեզ: Խոսեք տղամարդու հետ, բացատրեք, թե ինչ եք զգացել այս կամ այն իրավիճակում, խնդրեք նրան նման իրավիճակներ չստեղծել: