Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ է հոգեկան առողջությունը

Հոգեկան առողջությունն անհատին թույլ է տալիս ադեկվատ լինել և հաջողությամբ հարմարվել շրջապատող աշխարհին, մինչդեռ հոգեկան առողջության խաթարումը հանգեցնում է ընկճվածության և հոգեկան հիվանդությունների, գրում է psychologos.ru-ն:


Հոգեկան առողջությունը մարդու հոգեբանության կայուն և համարժեք գործունեությունն է՝ մտածողություն, հիշողություն և այլն: Իսկ հանրությունից հեռացած անհատը իրեն վտանգում է հոգեկան հիվանդ ճանաչվելուն:


Կա՞ն արդյոք հոգեպես բացարձակապես առողջ մարդիկ: Նորմայի և պաթոլոգիաների միջև հստակ սահմաններ չկան, սակայն չի կարելի ասել, որ հոգեպես լրիվ առողջ մարդիկ չկան:


Ինչ վերաբերում է հոգեկան և հոգեբանական առողջությանը, ապա սրանք լրիվ տարբեր բաներ են, քանի որ հոգեբանական առողջությունը ոչ միայն հոգեկան, այլև անձնային առողջությունն է: Հոգեբանական առողջությունը մի վիճակ է, երբ հոգեկան առողջությունը համադրվում է անձնային առողջության հետ, երբ մարդու մոտ ամեն ինչ լուսավոր ու լավ է:

 

Նույն շարքից