Հոգեբանի անկյուն 

Հոգեկան շեղումների ամենատարածված տեսակները

Շիզոֆրենիա

Շիզոֆրենիան խրոնիկ հիվանդություն է, որի հիմանական ախտանիշը հոգեբանական գործընթացների միասնության խախտումն է: Այն կարող է զգալիորեն խաթարել հիվանդ մարդու վարքը, փոխել նրա մտածողությունը, էմոցիոնալ արձագանքները, շրջապատն ընկալելու կերպը: Որպես կանոն՝ շիզոֆրենիան սկսում է երիտասարդ տարիքում՝ 20-30 տարեկանում: Այս հիվանդությամբ տառապում է Երկրագնդի բնակչության մեկ տոկոսը: Տարեկան գրանցվում է հիվանդության երկու միլիոն նոր դեպք:

 

Աուտիզմ

 

Սա մեկուսացվածությունն է շրջապատող աշխարհից, սեփական ներաշխարհի ստեղծումը, որն ամենակարևորն է հիվանդ մարդու գիտակցության մեջ: Աուտիզմով տառապող մարդկանց հետ դժվար է հաղորդակցվել, զրուցել, քանի որ վերջիններս իրենց առավել հարմարավետ են զգում միայնության մեջ:

 

Նեվրոտիկ ընկճվածություն

Նևրոտիկ ընկճվածությունը կամ նևրոզները հոգեկան պաթոլոգիաների ամանատարածված ձն են: Նևրոզները հետևանք են սթրեսների, երկարատև հոգեկան ապրումների:

Մյուս խմբում են սոցիալական վախերը՝ վախ ուշադրության կենտրոնում հայտնվելուց, շրջապատի մարդկանց կողմից վատ գնահատականի արժանանալու:

 

Նույն շարքից