Սովորական վախ և ֆոբիա. կա՞ արդյոք տարբերություն դրանց միջև: Այո, և շատ մեծ: Վախը հոգեվիճակ է, էմոցիա, որի ժամանակ մարդն իրական կամ մտացածին վտանգներից ուժեղ անհանգստություն է զգում: Այդ պահերին արյան մեջ բարձրանում է ադրենալինի՝ վախի հորմոնի մակարդակը, գրում է psyclinic.ru-ն:
Ֆոբիաները մարդու երևակայության մեջ պատկերվող վտանգներն են, որոնք առավել հաճախ գոյություն չունեն: Սակայն դրանք ծայրահեղ բացասական ազդեցություն են թողնում մարդու կյանքի վրա, սահմանափակում նրա ազատությունը, անհատին ենթարկում իրենց:
Ֆոբիայի վերաճած վախը ինքնուրույն հաղթահարել գործնականում հնարավոր չէ, և անպայման մասնագետի օգնություն է անհրաժեշտ: Ֆոբիաների վաղ հայտնաբերումն ապահովում է դրանցից հնարավորինս շուտ ազատվելու հնարավորությունը, հետևապես պետք չէ բժշկի այցելությունը հետաձգել: