Մթության հանդեպ վախի պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին, գիշերը մեր օրգանիզմը դադարում է մելատոնին հորմոն արտադրել, որը պատասխանատու է էմոցիանալ կայուն վիճակի համար: Բացի այդ, օրվա ընթացքում ապրած սթրեսներն ու բացասական պահերը հենց գիշերն են ազդում մեր հոգեբանոսւթյան վրա:
Վախ մթությունից երեխաների մոտ
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր վախերը գալիս են մանկուց: Մանկական հարուստ երևակայությունն ընդունակ է առարկաների ուրվագծերից հեքիաթների չար հերոսների պատկերել: Այդ է պատճառը, որ երեխաները ծնողներին հաճախ պատմում են`իրենց մահճակալների տակ կամ պահարանում ինչ-որ մեկը կա: Երեխային օգնելու համար նախևառաաջ պետք է ուշադիր լսել նրան: Երեխային պետք է բացատրել նրա վախի պատճառը: Դա երեխային կօգնի ինքնուրույն հասկանալ`որտեղից են գալիս իր վախերը: Բացի այդ, պետք չէ գիշերը ձեր սենյակ վազած երեխային դուրս անել: Պետք է հանգստացնել նրան և որքան հնարավոր է`երկար մնալ նրա հետ: Դա ապահովության զգացողություն կպարգևի նրան:
Վախ մթությունից ունենում են նաև մեծահասակները, քանի որ փոքր տարիքում նրանց չեն սովորեցրել պայքարել վախերի դեմ: Ընդ որում, մեծ տարիքում մթությունից ունեցած վախն ավելի դժվար է հաղթահարել: