Դեպրեսիան մեր օրերում բավական մեծ տարածվածություն ունի: Դրանով տառապում է բոլոր տարիքային խմբերի ավելի քան 350 մլն մարդ: Հատկանշական է, որ դեպրեսիայով առավել հաճախ տառապում են կանայք: Վատագույն դեպքում այն կարող է հանգեցնել ինքնասպանության:
Դեպրեսիան կարող է առողջության լուրջ խաթարման պատճառ դառնալ, եթե ծանր ձևեր է ընդունում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ դեպրեսիայի հողի վրա աշխարհում տարեկան 1 մլն մարդ է ինքնասպանության դիմում:
Դեպրեսիան զարգանում է սոցիալական, հոգեբանական և կենսաբանական գործոնների բարդ փոխգործակցության արդյունքում: Այն կարող է ուժեղացնել սթրեսը, խախտել կյանքի ընթացքը: Բացի այդ, աանհերքելի կապ կա դեպրեսիայի և ֆիզիկական առողջության միջև: Օրինակ, սիրտ-անոթային հիվանդությունները կարող են բերել դեպրեսիայի զարգացման կամ հակառակը: