50 հարցեր, որոնց պատասխանը կօգնի Ձեզ փոխել Ձեր կյանքը՝ հասկանալով ինքներդ Ձեզ: Այստեղ չկա ճիշտ կամ սխալ պատասխան, ավելին` կարիք չկա անգամ պատասխանել, հարակավոր է ուղակի մտածել ամեն հարցի շուրջ, քանի որ այստեղ կան ճիշտ ընտրված հարցեր, որոնցով կգտնեք շատ հարցերի պատասխան, որոնք Ձեզ պետք են ամբողջ կյանքի համար
- Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք:
- Ո՞րն եք ընտրում, ձախողում առանց փորձելու, թե՞ ձախողում փորձելով:
- Իմանալով, որ կյանքն այդքան կարճ է, ինչու՞ ենք մենք անում այնպիսի բաներ ավելի շատ որոնք չենք սիրում, և ավելի քիչ ենք անում այն ամենն, ինչ սիրում ենք:
- Եթե աշխատանքը վերջացված է, ամեն ինչ ասված է և արված, ապա ի՞նչն է ավելի գերակշռել՝ գործը, թե՞ խոսակցությունները:
- Եթե Ձեզ թույլ տան ընդամենը մի բան փոխել աշխարհում, որը կլինի դա:
- Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի:
- Դուք անում եք այն ամենն ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին ինչ անում եք:
- Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ի՞նչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք:
- Որքանո՞վ եք Դուք կառավարում այն ամենն, ինչ կատարվում է Ձեր կյանքում:
- Ինչի՞ մասին եք ավելի շատ մտահոգվում՝ ճիշտ բաներ անել, թե՞ այն ինչ անում եք ճիշտ անել:
- Դուք ճաշում եք մեկի հետ ով սկսում է վիրավորել և քննադատել մի մարդու ով Ձեր ընկերն է, իսկ նա չգիտի դա, ի՞նչ կանեք Դուք:
- Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:
- Դուք կխախտե՞ք օրենքը Ձեր հարազատի փրկության համար:
- Դուք տեսե՞լ եք խելագարություն այնտեղ, որտեղ հետո հանճարություն եք տեսել:
- Ի՞նչ եք Դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից:
- Ինչպե՞ս է ստացվում, որ այն ինչ անում եք Ձեզ երջանկացնում է, իսկ մնացածին՝ ոչ:
- Ի՞նչ կցանկանայիք Դուք անել, որ չեք արել, ի՞նչն է Ձեզ կանգնեցնում:
- Կա՞ այնպիսի մի բան Ձեր կյանքում, որը շատ վաղուց պետք է թողնեիք, բայց ամեն գնով պահպանում եք:
- Եթե Ձեզ առաջարկեն ընդմիշտ տեղափոխվել ինչ –որ մի քաղաք, ապա ո՞ր քաղաքը դա կլինի, և ինչու՞ հենց դա:
- Դուք սեղմու՞մ եք վերելակի կանչի կոճակը մեկից ավելի անգամ, և իրո՞ք հավատում եք, որ դա կարագացնի նրա ժամանումը:
- Ո՞ր մեկը կուզնայիք լինել՝ նյարդային տաղանդ, թե՞ երջանիկ ապուշ:
- Ինչու՞ դու հենց դուք եք
- Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայի՞ք ունենալ Ձեզ նման ընկեր:
- Ո՞րն է ավելի վատ Ձեզ համար, եթե Ձեր ընկերը գնա այլ քաղաքում ապրի, թե՞ Դուք ապրեք շատ մոտ, բայց չշփվեք:
- Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:
- Ո՞րն եք ընտրում, ամբողջությամբ կորցնել անցյալի հիշողությունները, թե՞ երբեք չունենալ նոր հիշողություններ:
- Արդյո՞ք կարելի է հասնել ճշմարտության առանց պայքարելու:
- Ձեր ամենամեծ վախը իրականություն դարձե՞լ է, թե ոչ:
- Դուք հիշու՞մ եք այն օրը 5 տարի առաջ, երբ չափազանց նեղված եք եղել, հիմա դա ազդու՞մ է ձեզ վրա:
- Ո՞րն է Ձեր մանկության ամենաերջանիկ հիշողությունը, ի՞նչն է այն դարձնում այդպիսին:
- Ձեր անցյալի ո՞ր դեպքերն են Ձեզ ստիպել զգալ կենդանի, իրական:
- Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:
- Եթե դուք դեռ չեք հասել դրան, ապա ի՞նչ ունեք կորցնելու:
- Եղե՞լ է այնպես, որ լինեք մեկի կողքին և ոչինչ չխոսեք հետո որոշեք, որ դա ամենալավ խոսակցությունն է եղել:
- Ինչու՞ է կրոնը, որը սեր է քարոզում դարձել այդքան պատերազմների արդյունք:
- Հնարավո՞ր է արդյոք առանց կասկածի իմանալ ինչն է լավ ինչը վատ:
- Եթե Ձեզ հիմա տան միլիոն դոլլար Դուք աշխատանքից կազատվե՞ք, թե՞ կշարունակեք աշխատել:
- Ո՞րն ավելի շատ կուզենայիք, ունենալ շատ աշխատանք, որը ստիպված պետք է կատարեք, թե՞ ունենալ քիչ աշխատանք, բայց և հաճույքով կատարել:
- Դուք ունե՞ք այնպիսի զգացողություն, որ օրերը միանման են ու կրկնվել են մի հարյուր անգամ:
- Ե՞րբ եք վերջին անգամ սկսել գործել ունենալով գաղափարի միայն մի փոքր մասը, բայց և այնպես ուժեղ հավատալով այդ գաղափարին:
- Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին օրն է, ու՞մ առաջինը հրաժեշտ կտայիք:
- Կփոխանակեի՞ք Ձեր կյանքի 10 տարին համաշխարհային գրավչության և ճանաչման հետ:
- Ի՞նչ տարբերություն կա կյանքի և գոյատևության մեջ:
- Ե՞րբ է գալու այն ժամանակը, երբ Դուք կանեք այն, ինչ ճիշտ եք համարում:
- Եթե մենք սովորում ենք մեր սխալների վրա, ապա ինչու՞ ենք վախենում սխալներ թույլ տալուց:
- Ի՞նչը այլ կերպ կանեիք, եթե իմանայիք, որ ոչ ոք Ձեզ չի քննադատի:
- Վերջին անգամ ե՞րբ եք զգացել Ձեր շնչառությունն ու սրտի աշխատանքը:
- Ի՞նչ եք Դուք սիրում, Ձեր վերջին գործողություններն արտահայտե՞լ են այդ սերը
- Դուք կարո՞ղ եք հիշել ինչ եք արել 5 տարի առաջ ամեն օր:
- Դուք ինքներդ Ձեզ հավատու՞մ եք:
Սկզբնաղբյուր՝ www.hogeban.info