Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Angry Birds 2 խաղի թողարկումից 12 ժամ անց այն ներբեռնել են 1 միլիոն անգամ։ Ընդհանուր առմամբ՝ երկու օրվա ընթացքում այն ներբեռնվել է շուրջ է 5 միլիոն անգամ։
2015 թվականի մարտին Rovio ընկերությունը հայտնել է, որ 2014 ֆինանսական տարվա տվյալներով՝ բջջային խաղերից իր եկամուտն աճել է 16 տոկոսով և կազմել է 110,7 միլիոն եվրո: