Առաջին տպավորություն մարդու մասին անդարձելի է, իսկ դա մենք ստանում ենք առաջին անգամ մարդուն նայելիս նրա արտաքինի և հագուստի միջոցով: Ամենամեծ նշանակությունը հագուստին տրվում է գործնական աշխարհում:
Աշխատակիցը ներկայացնում է ոչ այնքան իրեն, որքան կազմակերպությունը, որում աշխատում է, և թե ինչպիսի տեսք ունենալ շատ դեպքերում կախված է այդ կազմակերպության բնույթից:
Կնոջ գործնական հաջողությանը մեծապես կնպաստի գործնական կոստյումը:
- Կանացի գործնական կոստյումը կարող է լինել խիստ կամ ազատ ոճի: Գործնական հագուստը բաղկացած է ժակետից ,կոստյումից, վերնաշապիկից, բլուզից, տաբատից և կիսաշրջազգեստից:
- Կնոջ տաբատը պետք է լինի երկար, եթե կարճ է, պետք է այն կրել երկարաճիտ կոշիկների հետ:
- Կանայք գործնական կոստյումի հետ կարող են նաև փողկապ կրել, բայց եթե դա շատ պաշտոնական է թվում, կարելի է փոքրիկ շարֆ կապել, դա ռոմանտիկայի նոտա կհաղորդի հագուստին:
- Աշխատավայրում կանայք պետք է բացեն մարմնի հնարավորինս քիչ մասը, այսինքն նախընտրելի է փակ հագուստը:
- Գործնական հագուստի գույնը պետք է լինի զուսպ՝ ոչ վառ կապույտ, մոխրագույն, շագանակագույն և սև:
- Կարճ կիսաշրջազգեստներ, շատ խորը դեկոլտեներ, ջինս, սպորտային և փայլուն հագուստներ խորհուրդ չեն տրվում :
- Աչք ծակող զարդարանքներ չպետք է լինեն: Աքսեսուարները ընտրվում են ըստ հագուստի երանգի: Թանկարժեք ժամացույցը շատ տեղին կլինի:
- Ցանկացած եղանակի կինը պետք է լինի զուգագուլպայով. նախընտրելի է մարմնագույն:
- Կոշիկները պետք է լինեն անթերի:
Տղամարդկանց գործնական հագուստ ընտրելը համեմատաբար հեշտ է, սակայն այս հարցում էլ պետք է չափազանց նրբանկատ և բծախնդիր լինել:
- Տղամարդկանց բեղերը և մորուքը, եթե դրանք առկա են, պետք է կոկիկ հարդարված լինեն:
- Կոստյումի թևքը չպետք է հասնի բթամատի հիմքին:
- Կոստյումի (պիջակի) ստորին հատվածը պետք է ազատ նստած լինի մարմնի վրա:
- Էթիկետը թույլ չի տալիս հանել պիջակը հանրության մեջ,սակայն դուք կարող եք դա անել, եթե պիջակի տակ ժիլետ կա:
- Պաշտոնական միջավայրում կոստյումը պետք է միշտ կոճկված լինի, սակայն ստորին կոճակը չի կարելի կոճկել:
- Տաբատի երկարությունը պետք էայնքան լինի, որ քայլելիս գուլպաները չերևան:
- Կոշիկները նախընտրելի է փափուկ կաշվից , այլ ոչ թե լաքապատ :
Այս խորհուրդներին հետևելը Ձեզ կօգնի ավելի էլեգանտ և գրավիչ տեսք ունենալ պաշտոնական միւավայրում, և որ ամենակարևորն է, Ձեր հագուկապը կհամապատասխանի էթիկետին:
Հովսեփյան Սյուզաննա