Հոգեբանի անկյուն 

Դուք պատրա՞ստ եք ամուսնության. 10 նշան

Հարաբերությունների բոլոր փուլերի ընթացքում հաճախ մեզ շրջապատող մարդիկ ասում են. «Ամուսնանալու ժամանակն է», «Ե՞րբ եք ամուսնանում», և դա ասում են մի ամիս ընկերություն անելու ժամանակ, 3 տարի հանդիպելուց հետո՝ մի խոսքով, միշտ: Գուցե, իրո՞ք ժամանակն է: Կա 10 նշան, որոնք հուշում են, որ իրոք պետք է մտածել ամուսնության մասին:


Հոգեբան Անդրեյ Զբերովսկին ասում է, որ զույգերն ամուսնանալու որոշումն ընդունում են իրենց հարաբերությունների ամենաթեժ փուլում, սակայն կան նշաններ, որոնք պետք է հաշվի առնել: Դրանք են.  


1.  «Ես» ասելու փոխարեն Դուք ասում եք  «մենք»

Դուք մտածում եք, որ Ձեր սիրած տղամարդու հետ ուզում եք ապրել ոչ թե մի տարի, այլ տաս, քսան, նույնիսկ ամբողջ կյանքը: Ապագայի նկատմամբ օպտիմիզմով եք լցված, երկարաժամկետ նպատակներ եք դնում Ձեր առջև և արդեն երկար ժամանակ է մտածում եք ոչ թե «Ես» , այլ «մենք» կատեգորիայով: Ընկերուհիները Ձեզ ձանձրալի էակ են համարում, քանի որ ուրբաթ օրը երեկոյան Դուք թխվածք եք պատրաստում Ձեր սիրելիի համար, այլ ոչ թե նրանց հետ  ակումբում կամ սրճարանում  ժամանակ եք անցկացնում:  Սա առաջին նշանն է:



2.Ձեր բոլոր ընկերուհիները կամ արդեն ամուսնացած են, կամ էլ պատրաստվում են  

Դուք արդեն անգիր գիտեք, թե որ հարսանյաց սրահում են վաճառվում ամենագեղեցիկ հարսանյաց զգեստները, որ երկրում է նորապսակների համար ամենամատչելի  հանգիստը կազմակերպվում, ինչքան է արժենում հարսանյաց հանդեսի նկարահանումը և այսպես շարունակ: Այս ինֆորմացիան իզուր չի կուտակվում Ձեր ուղեղում, քանզի մարդն առհասարակ հիշում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ուստիև ենթագիտակցորեն Դուք ցանկանում եք ամուսնանալ, ինչքան էլ որ չուզենաք դա խոստովանել:


3. Նա Ձեր մասին  գրեթե ամեն ինչ գիտի

Դուք պատմում եք նրան գրեթե ամեն ինչ՝ Ձեր էմոցիաների մասին եք ասում, ապրումների և այլն, իսկ նա իր հերթին համբերատար լսում է: Նա գիտի, թե Դուք ինչ մթերքներից ալերգիա ունեք, ինչ եք սիրում, ինչ չեք սիրում , արդուկը գրեթե միշտ մոռանում եք անջատել, սիրում եք  ոչ թե աղով, այլ սոդայով լոգանք ընդունել  և այսպես շարունակ:

 


4. Դուք միշտ  «կապի մեջ եք»

Սոցցանցերի, նամակների, հեռախոսազանգների և կապի այլ միջոցներով դուք մշտապես կապի մեջ եք: Դուք գրեթե ամեն ինչ քննարկում եք նրա հետ՝ սկսած գլոբալ խնդիրներից, վերջացրած լվացքի մեքենայի գնումով: Այս նշանը վկայում է այն մասին, որ Դուք առհասարակ պատրաստ եք ամուսնության:

 


5. Դուք հաճախ եք շփվում նրա ծնողների հետ

Դուք պատրաստ եք հանգստյան օրը տրամադրել նրա մայրիկին օգնելուն կամ վերջինիս հետ քննարկում եք թեկուզ Ձեզ ծանոթ ճաշատեսակի բաղադրատոմսը՝ նրա կարծիքն իմանալու համար: Ծնողների հետ շփումը օգնում է ոչ միայն հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաև օգնում է հասկանալ Ձեր տղամարդու հոգեբանությունը:  Եթե տղամարդը ցանկանում է, որ Դուք լավ հարաբերություններ հաստատեք նրա ընտանիքի հետ, ապա դա վկայում է  այն մասին, որ նա նույնպես   ամուսնություն է ցանկանում:


6. Ձեր սեռական կյանքը կայունացել է

Դուք արդեն գիտեք, թե ինչն է դուր գալիս Ձեր զուգընկերոջը,  նա՝ նույնպես: Նա գիտի, որ աշխատանքից հետո Դուք ոչ մի պարագայում չեք սիրում սեքսով զբաղվել և այսպես շարունակ:  Հոգեբանների կարծիքով, ստաբիլ սեքսը համատեղելիության կարևորագույն ցուցանիշ է՝ ինտիմ կյանքում  դիսկոմֆորտը, ամոթխածությունը և լարվածությունը կարող է քանդել յուրաքանչյուր հարաբերություն:  

 


7. Դուք վստահում եք նրան

Աշխատանքի ժամը վերջացել է, իսկ նա դեռ չի եկե՞լ, ուրեմն գործեր ունի: Կանացի ձա՞յն եք լսում խոսափողի այն կողմում՝ հաստատ համադասարանցին է: Նմանատիպ և այլ իրավիճակները Ձեզ մոտ խանդի զգացում չեն առաջացնում, քանի որ Դուք լիովին վստահում եք Ձեր սիրելիին: Հոգեբանները կարծում են, որ հենց լիառժեք վստահությունն է երջանիկ ընտանիքի հիմնասյունը:   

 


8. Դուք միասին հանգստանալու փորձ ունեք

Դուք արդեն մի քանի անգամ հանգստացել եք միասին, և որևէ սկանդալ, հիսթերիա կամ լարվածություն չի եղել: Դուք գերազանց հասկանում եք միմյանց, հարգում եք անձնական տարածությունը և զուգընկերոջ ցանկությունները: Սա նույնպես կարևոր է համատեղ կյանք կառուցելու համար:


9. Դուք լուրջ եք վերաբերվում միմյանց պահանջմունքներին

Այցելել նրա տատիկին, հետևել բնակարանին, մայրիկի համար շրջազգեստ գնել, մուծումներ կատարել և այլն , Դուք դա անում եք թեթևությամբ և առանց լարվելու՝ նույնիսկ հաճույքով:


10. Դուք միասին եք ապրում

Կարևոր չէ, թե ինչքան ժամանակ եք Դուք միասին ապրում, կարևորը՝ կարողանում եք համատեղ կենցաղային խնդիրները լուծել: Շրջապատում էլ ձեզ ընկալում են որպես մի ամբողջություն:

 

Նույն շարքից