Ֆեյսբուք 

Արմեն Աշոտյանն այսօր դիմելով ֆեյսբուքցիներին` առաջարկել է ԼՂ-ում գտնվելիս անջատել գեոլոկացիոն ծառայությունը

analitik.am

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր դիմելով ֆեյսբուքցիներին` առաջարկել է ԼՂ-ում գտնվելիս անջատել գեոլոկացիոն ծառայությունը, որպեսզի ԼՂ-ում արված գրությունների տակ չնշվի Ադրբեջան:

«Շատ ուրախ եմ, որ դեպի ԼՂՀ գնացող հայաստանցիների թիվը կտրուկ ավելացել է: Տեսնում եմ նաև ՖԲ-ում արված բազմաթիվ գրառումներ և նկարներ այս թեմայով: Բայց խնդրում եմ ձեզ, անջատեք ձեր գեոլակացիան, քանզի այս անտեր ՖԲ-ն Արցախում արված ձեր գրառումները այդ դեպքում նույնականացնում է որպես Ադրբեջան: Համաձայնեք, շատ տհաճ է»,– ասվում է նախարարի գրառման մեջ։

 

Նույն շարքից