Դժվար է կողքին ունենալ խանդոտ զուգընկեր, հատկապես եթե նրա խանդի դրսևորումները անհիմն ու հաճախ անտրամաբանական են: Իսկ ի՞նչ անել, երբ ձեր սիրելին անհիմն խանդի տեսարաններ է սարքում:
- Մի՛ փորձեք արդարանալ ի պատասխան անհիմն կասկածների: Դրա փոխարեն, ասե՛ք նրան, թե ինչ զգացմունքներ ու հույզեր են առաջանում ձեզ մոտ, երբ նա այդպիսի անհիմն խանդ է դրսևորում: Լսելով ձեզ մոտ առաջացող բացասական հույզերի մասին` նա գուցե սթափվի:
- Երբեք նրա ագրեսիային ագրեսիայով մի՛ պատասխանեք, դրանով դուք ավելի կխորացնեք նրա կասկածները և նա կկարծի, որ դուք ձեր ագրեսիայով ուզում եք թաքցնել դավաճանության փաստը:
- Փորձե՛ք հասկանալ և աջակցել ձեր զուգընկերոջը խանդի հետ կապված խնդիրների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունել; Դուք կարող եք համոզել նրան հոգեբանի դիմել: Ամեն դեպքում գործեք վստահաբար: Մի՛ բավարարվեք ժամանակավոր զինադադարով: Խանդը կարող է վկայել այն մասին, որ ձեր հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնց չի կարելի նայել մատների արանքով;
- Զուգընկերոջ հանդեպ վերաբերմունքում մի՛ առաջնորդվեք խղճահարությամբ, անգամ այն դեպքում, եթե կարեկցում եք նրան, ձեզ թույլ մի տվեք արդարացնել նրան ու նրա մեղադրանքները: Ինքնասպանության կամ բռնության դիմելու սպառնալիքները վկայում են այն մասին, որ դուք դարձել եք պարտադրման և մանիպուլյացիայի առարկա: Սա խոսում է հարաբերություններում առաջացած ճգնաժամի մասին և անպայման պետք է դիմել մասնագետի:
- Վերլուծե՛ք ձեր հարաբերությունները և ջանացեք որոշել, թե դրանք արդյոք հանդիսանում են առողջ հարաբերություններ: Եթե ձեր զուգընկերոջ խանդը և սեփականատիրության զգացումը անհաղթահարելի են, ապա դա նշանակում է, որ այդ հարաբերությունները ձեզ թույլ չեն տա լիակատար խաղաղություն և երջանկություն զգալ: Անգամ եթե դուք սիրում եք ձեր զուգընկերոջը, արժե մտածել այն մասին, թե կա արդյոք հարաբերությունների հետագա պահպանման իրական հնարավորություն: Փորձեք ստեղծված իրավիճակը քննարկել փորձառու խորհրդատուի հետ, ինչը ձեզ հնարավորություն կտա կարևոր քայլ անել ձեր անձնական հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ:
Յուրաքանչյուր հարաբերություններում կան յուրահատկություններ, յուրաքանչյուր զույգ ունի իր անհատական յուրօրինակ առանձնահատկությունները, սակայն այս խորհուրյդները բոլոր դեպքերում կարող են դրանական արդյունքների հանգեցնել: