Ներկայացնում ենք ուժեղ անհատականությանը բնորոշ 12 հատկանիշերը
1. Ինքնավստահ և նախաձեռնող
2. Բարեկամական հարաբերությունների ուրիշների հետ
3. Պատասխանատվության զգացում
4. Աշխատանքի նկատմամբ ուշադրություն և ձգտում՝ կատարելության հասնելու
5. Զգացմունքների ազատ արտահայտման կարողություն, անկեղծություն և ինքնաբերականությւոն
6. Ավտորիտար իշխանության նկատմամբ անվստահություն
7. Ստեղծագործ էություն
8. Միայնակության ու առանձին մնալու պահանջ
9. Իրադրությունը մշտապես թարմ գնահատելու ունակություն և գործը ամբողջապես հասկանալու ձգտում
10. Ընդունելին ու անընդունելին տարբերելու ունակություն
11. Կենսուրախություն և հումորի զգացում ունենալու ունակություն
12. Ուրիշների նկատմամբ հոգատարության ու անհանգստության զգացում
Ինքնավստահ և նախաձեռնող
Կյանքի բոլոր իրադրություններում ուժեղ անձը միշտ ինքնավստահ է: Նա վստահ է, որ կարող է հասնել իր առջև դրված նպատակներին և ունենալ այն արդյունքը, որն ինքն է ուզում: Նա շատ լավ գիտակցում է իր հնարավորությունների աստիճանն ու աշխատում է դրանք ավելի զարգացնել, նաև ընդլայնել իր հնարավորությունները: Սա վերաբերում է այն ուժեղ ու ինքնավստահ անհատականություններին, ովքեր լուրջ գործիչներ են, կամ էլ խոհանոցում զբաղված են ճաշ սարքելով:
Բարեկամական հարաբերությունների ուրիշների հետ
Ուրիշների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու ունակությունը և խորը հարաբերությունների հաստատումը շրջապատի սիրելի մարդկանց հետ ուժեղ մարդկանց ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Ուժեղ անհատականությունը մարդկանց ընդունում է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Նա երբեք չի դաստիարակում, չի սովորեցնում և չի քննադատում: Ուժեղ անհատականությունը երբեք չի ցանկանում մյուսներին իրեն ենթարկել և օգտագործել իր ենթականերին՝ իր իսկ շահերի համար:
Պատասխանատվության զգացում
Ուժեղ անձը գիտակցում է, որ այս կյանքում ամեն ինչ կախված է իրենից: Նա ուրիշներից հավանություն կամ հակառակը չի ակնկալում: Ուժեղ մարդը միշտ ունենում է պատասխանատվության զգացում ինքն իր անձի նկատմամբ և այդ պատասխանատվությամբ հասնում այն արդյունքին, որը որ ուզում էր տեսնել: Պատասխանատվության զգացումի առավելությունը մյուսների նկատմամբ նրան տալիս է հոգեբանական մեծ վստահություն և այդպիսով դրդում ակտիվ գործունեության ու կյանքի:
Աշխատանքի նկատմամբ ուշադրություն և ձգտում կատարելության հասնելու
Միանգամից պետք է նշել, որ գործ բառը ոչ մի նմանություն չունի աշխատանք բառի հետ: Ուժեղ մարդը չի հանդուրժում իր նկատմամբ իշխանության և ուժի կիրառումը: Դա նշանակում է , որ նա փողի համար չի աշխատում, այլ աշխատում է աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն ունենալով:
Զգացմունքների ազատ արտահայտման կարողություն, անկեղծություն և ինքնաբերականություն
Ուժեղ անձը բաց ու անկեղծ է ազատ շփման մեջ: Նա առանց խուսափելու արտահայտում է իր դրական ու բացասկան կարծիքը՝ իր անձի ու ուրիշների նկատմամբ: Եթե նա խանդում կամ նախանձում է՝ խոստովանում է ինքն իրեն, եթե սիրում է, կրկին խոստովանում է: Ուժեղ անհատականությունը վստահում է իր զգացմունքներին ու իր օրգանիզմին, իսկ թույլ մարդը խուսափում է ինքն իրենից ու թաքնվում է դիմակի հետևը:
Ավտորիտար իշխանության նկատմամբ անվստահություն
Ավտորիտար իշխանության նկատմամբ անվստահությունը ուժեղ անհատականության ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Ուժեղ անձը ոչ ոքի չի ենթարկվում, չի ծառայում, քանի որ միշտ ճիշտ է գիտակցում ու գնահատում այն, ինչը իրեն է առաջարկվում և շարժվում է ըստ այդ գնահատականի: Ուժեղ մարդը տանել չի կարող, երբ նրան ինչ-որ մեկն ասում է, թե ինչ անել, չի կարողանում համբերել, երբ ինչ-որ մեկը նրան ցույց է տալիս, թե ինչ անել՝ ոչ ծնողները, ոչ ուսուցիչներ, ոչ էլ իրենց շրջապատող մարդիկ այդ բանը չեն կարող անել նրա հետ:
Ստեղծագործ էություն
Եթե Դուք ուրիշներից ոչնչով չեք տարբերվում, ապա որտեղ է Ձեր անհատականությունը: Ուժեղ մարդը ՝ անհատականություն է, որը տարբերվում է համարյա ամեն ինչում՝ սպորտում, աշխատանքում և շփման մեջ:
Միայնակության ու առանձին մնալու պահանջ
Որպեսզի ինչ-որ բան գուշակելու, հասկանալու ու որոշելու հնարավորություն ունենաք, պետք է առանձնանալ, հենց այդ պատճառով էլ ուժեղ մարդը մենության պահանջ է զգում: Թույլ մարդը հակառակը, վախենումէ մենակ մնալուց, քանի որ նա ձանձրանում է ինքն իր հետ մենակ մնալով:
Իրադրությունը մշտապես թարմ գնահատելու և գործը ամբողջապես հասկանալու ունակություն
Ուժեղ անհատականությունը միշտ ձգտում է նոր արդյունքների, իր աշխատանքի զարգացմանը ու բարգավաճմանը: Իր աշխատանքը որակով է անում, շփվում է ու մտածում: Որպեսզի հնարավոր լինի թարմ գնահատականներ տալ, պետք է մշտապես հետևել, թե ինչ է կատարվում շուրջդ, ինչ նոր բաներ են լինում: Այդ պարագայում սեփական կարծիքի արտահայտումը, գնահատումը տարբեր իրադարձությունների վերաբերյալ երկար ժամանակ չի կարող մնալ նույնը:
Ընդունելին ու անընդունելին տարբերելու ունակություն
Ուժեղ անհատականությունը համարյա միշտ կարողանում է կարևորը անկարևորից տարբերել և ընդունել այն, ինչը որ իսկապես ընդունելի է:
Կենսուրախություն և հումորի զգացում ունենալու ունակություն
Ուժեղ անհատականության կենսուրախությունը շատ կարևոր է: Նրա ուրախությունը նյութական վիճակից կախված չէ, ոչ էլ աշխատանքից: Թվում է, թե ուժեղ մարդկանց մեկ է, թե ինչ է կատարվում իրենց շուրջը՝ նրանք փող վաստակում են, թե ոչ, հաջող են ընթանում նրանց բանակցույթունները, թե ոչ:
Ուրիշների նկատմամբ հոգատարության ու անհանգստության ունենալու ունակություն
Ուժեղ անհատականություններին բնորոշ հատկությունները համարյա միստիկ զգացողություններ են, որոնք նման են էքստազի, ինտուիցիայի, ողջամտության և կարող են կապված լինել կրեատիվության հետ: